• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ

03.06.2016թ.

Արտագնա ամառային ճամբարի, կրթական ծրագրի տարածման համար, ՙԿրթական փոխանակումներ՚ նախագծի շրջանակներում թույլատրել Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների ուսումնական ճամփորդությունը Գյումրի:
Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Ստեփան Թորոյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունիսի 6-ին, ժամը 7:00, կայարանից,  վերադարձը՝ հունիսի 7-ին, ժամը 21:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Արևիկ գյուղում՝ Ստեփան Թորոյանի տանը.
  6. Ճանապարհածախսը՝ 11.000 (տասնմեկ հազար) դրամ, տրամադրել 2016թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Երևան-Գյումրի գնացքով.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Գալստյան Լուսինե Հրաչյայի
  2. Գևորգյան Լիանա Վահագնի
  3. Իսախանյան Էմմա Խորենի
  4. Մամիկոնյան Աստղիկ Վարդանի
  5. Մաթևոսյան Աննա Անդրանիկի
  6. Սիմոնյան Արփինե Արգիշտիի
  7. Գասպարյան Էդուարդ Գագիկի
  8. Սահակյան Էդուարդ Արթուրի
  9. Հարությունյան Դավիթ
  10. Սիմոնյան Ջուլի

Հավելված 2
Գործունեությունը Գյումրիում

1. համատեղ պարուսուցման դաս «Հրայրք» ազգագրական պարի խմբի հետ
2. մշակութային զբոսանք, թանգարանային կրթություն
3. Քայլարշավ դեպի Սև բերդ
4. Ազգային երգ, պար Արևիկ գյուղում, ծանոթացում գյուղի բնակիչների կենցաղին, առօրյային և ապրելակերպին