• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագիր. 2016թ.

Հավելված 
2016 թ. հունվարի   ....ին
կնքված ....պայմանագր
«Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր 2016թ.

Ստեղծողի մոբիլ դպրոց
Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ
Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

 

  1. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման, իրականացման բաց համակարգին

Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակում, ծրագրային նոր մշակումներ, ուսումնական նախագծերի մշակում, կրթական ծրագրի իրականացման արդյունքների ներկայացման ցուցանիշների, գնահատման, ծրագրի տարածման գործիքների լրամշակում, նոր մշակումներ

  • 2016-2017 ուստարվա ուսումնական օրացույց
  • 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ դասարանների, ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների 2016-2017 ուստարվա ուսումնական պլաններ
  • «Կրթական պարտեզ արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության ուսումնական նախագծերի մշակում և իրականացում
  • Անվտանգ միջավայրում ինքնուրույն ու մոբիլ կրտսեր դպրոցական
  • Լողալու հմտություններ-սովորություն.
  • Փողոցային երթևեկության կանոնների յուրացում
  • «Մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագրում 5-6 տարեկանների համար պլանշետների կիրառում
  • Պարտադիր միջնակարգ կրթության ապահովմանն ուղղված աշխատանքներ՝ դասընթացների նոր ծրագրերի մշակում, ուսումնական նյութերի ստեղծում
  • Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների սովորողների 2016-2017 ուստարվա անհատական ուսումնական պլաններ՝ ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների  հավասար կիրառմամբ, անհատական դասացուցակներ
  • Սովորողի հնարավորություններին համապատասխան՝ մասնագիտական կարողությունների ձևավորում և զարգացում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում
  • 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման բաց նախագծեր
  • Մասնագիտական ուսուցման մոդուլների լրամշակում, նոր մոդուլների ստեղծում
  • Սովորողների ուսումնական աշխատանքի անհատականացման և արդյունքների գրանցման ցուցանիշներ
  • Գիտական, արտադրական, ծառայությունների ոլորտի կազմակերպություններում մասնագիտական փորձառություն
  • Ուսումնական 200-ի չափ նախագծեր
  • «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ» նախագիծ
  • Մեդիագրադարանի, ֆիլմադարանի, ձայնադարանի լրացում, ինտերնետային ռադիոյի և TV-ի,  ֆիլմերի, աուդիոնյութերի  կիրառություն ուսումնական պրոցեսում 
  • էլեկտրոնային գրքերի որակի լավացում, ծրագրային նորացում
  • Սովորողների բլոգերային խոսքային-տեխնոլոգիական հմտություններ
  • Դասավանդողների բլոգների վերածում էլեկտրոնային դասագրքերի
  • Կրթական ծրագրերի ելքերին սովորողներին ներկայացվող պահանջների լրամշակում
  • Կրթական ծրագրի իրականացման, մանկավարժական աշխատողի, սովորողի գործունեության ցուցանիշներ
  • Էլմատենավարության մեջ նոր ծրագրերի ներդրում 
  • Ուսումնական, էկոլոգիական, ռազմա-մարզական ճամբարը, հայրենագիտական ճամփորդությունը, համերգ, բնության և պատմության հուշարձան, ցուցահանդես, թանգարան այցելությունը  ուսումնական պարապմունքների շարք. մեթոդական լրամշակում
  • «Խոնարհված եկեղեցիներ», «Հայաստանի գյուղերը, քաղաքները», «Մշակութային Երևան» նախագծերի շարունակում
  • Ուսումնական ճամփորդություն-ֆիլմի պահանջների լրամշակում
  • Ռազմա-մարզական հանրակրթական նոր համակարգի զարգացում
  • Նոր մարզաձևերի՝ ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հեծանվասպորտ, հրաձգություն, ներդրում հանրակրթությունում
  • Մարզական նոր ակումբների ստեղծում
  • լողը կրտսեր դպրոցականի հանրակրթության բաղադրիչ
  • Հանրակրթական համակարգի արդյունքում, ըստ կրթական ծրագրերի, սովորողների կարողությունների և հմտությունների գրանցման կարգի, ցուցանիշների լրամշակում
  1. Աջակցություն մանկավարժական աշխատողների  կարողությունների զարգացման, հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգին
  • Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա բաց սեմինարներ
  • Մանկավարժական աշխատողի ընդունման բաց համակարգ՝ մեդիամիջոցներով, վերապատրաստումով, հեղինակային կրթական ծրագրում փորձառությամբ
  • Մանկավարժական աշխատողների դպրոցների ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային բաց դպրոցներ
  • Դասվարների շախմատային բաց մրցաշարեր
  • Մանկավարժական աշխատողների հանրապետական առաջին ամենամյա մարզական խաղեր
  • «Մանկավարժական վարպետանոց» նախագծի իրականացում
  • «Ուսուցումը տարրական դպրոցում անհատական թվային միջոցներով» (այդ թվում՝ պլնաշետներով) վերապատրաստում հանրապետության հիմնական դպրոցների մանկավարժական աշխատողների համար
  • «Ինտերնետը ուսուցիչ կամ ուսումնական ինտերնետ», «Ուսուցման կազմակերպումն անհատական թվային միջոցով», «Ուսուցման կազմակերպում ուսումնական նախագծերով» վերապատրաստում հանրապետության դպրոցների մանկավարժական աշխատողների համար
  • «Երաժշտությունը հանրակրթությունում» մոդուլի մշակում և փորձարկում հանրապետության տարբեր դպրոցներում
  • Հանրապետության սովորողների համար բնագիտական առարկաներից ուսումնական պարապմուքներ կրթահամալիրի բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնի լաբորատորիաներում
  • Հանրապետության սովորողների համար տեխնոլոգիական հմտությունների զարգացման ուսումնական պարապմունքներ կրթահամալիրի գեղարվեստի ուսումնական կենտրոնի արվեստանոցներում
  • Կրթահամալիրի մարզական համակարգի գործարկում քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցների համար՝ կրթահամալիրի մարզադպրոցի հնարավորությունների օգտագործմամբ
  • Ամառային մանկավարժական բաց ճամբարներ
  • Էկոլոգիական համատեղ նախագծեր, դասավանդողների վերապատրաստում, մրցույթներ, պլեներներ, ճամբարներ
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածման ուսումնական նախագծերի կազմակերպում՝ համերգ, ցուցահանդես-ցուցադրություն, պլեներ, համատեղ ուսումնական պարապմունքներ
  1. Աջակցություն անհատի օժտվածության զարգացման բաց համակարգին
  • Սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների գործունեություն
  • Ակումբային բաց նախագծեր հանրապետությունում, Արցախում, Վրաստանում
  • Հեղինակային կրթական ծրագրի հաշվետու համերգներ Երևանում և Երևանից դուրս
  • Քաղաքային ամենամյա պլեներներ Երևանում, Թբլիլիսիում, Շուշիում
  • Պլեներներ Հայաստանի բնության մեջ
  • Առականի, Արհեստագործ, Գրապտույտ, Թարգմանիչ, Թարգմանիր, Լուսաստղ, Շողակն, Հանրագիտակ էլեկտրոնային պարբերականների գործունեություն և սովորողների նախաձեռնությամբ իրենց բլոգերային-ստեղծագործական-հետազոտական-թարգմանական աշխատանքի արդյունք նոր պարբերականներ
  • 8-րդ հանրակրթական Դիջիթեք 2016. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
  • 3-րդ հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ստուգատես
  • 3-րդ հանրակրթական մարմնամարզական ստուգատես
  • 12-րդ «Տիգրան Հայրապետյան 2016» հասարակագիտական-լրագրողական ստուգատես
  • 6-րդ Հանրակրթական էկոտուր 2016
  • 7-րդ կինո-ֆոտոփառատոն
  • 6-րդ երաժշտական փառատոն, «Անտիվիրուս Կոմիտաս»
  • 6-րդ թատերական փառատոն
  • 5-րդ թարգմանչաց ստուգատես
  • 1-5-րդ դասարանի սովորողների և դասվարների մաթեմատիկական օլիմպիադա, շախմատի մրցաշարեր
  • Ռազմա-մարզական խաղեր, ուսումնական-հայրենագիտական-դաշտային, հանրակրթական ստուգատեսների ճամբարներ. կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային կայանի գործարկում
  • Համագործակցության կապերի պահպանում և ընդարձարկում
  • Հանրապետական, միջազգային ճամբարների մասնակցություն
  • Հեղինակային կրթական ծրագրերի, նախագծերի մշական մեջ օտար լեզուների կիրառման խրախուսում
  • Միջազգային առաջավոր փորձի ծանոթացում, հեղինակային կրթական ծրագրի նյութերի լավացում
  1. Աջակցություն կրթահամալիրում լրացուցիչ կրթության ծրագրերի իրականացմանը
  • Սովորողի տնային ուսումնական-հետազոտական աշխատանքի և ինքնակրթության` լրացուցիչ կրթության ուսումնական փաթեթ, որը կիրառելի կլինի հանրապետության հանրակրթական դպրոցների համար
  • Անհատի տեխնոլոգիական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինքնուրույնացմանն ուղղված լրացուցիչ կրթության կազմակերպում հեղինակային կրթական ծրագրերով,  ուսուցման մեջ նոր ուսումնական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկմամբ
  • Ուսուցչական, մանկական, պատանեկան երգչախմբեր
  • Ուսուցչական, մանկական, պատանեկան գործիքային համույթներ
  • Լրացուցիչ կրթության՝ տեխնիկական ստեղծագործության, կերպարվեստի-տեխնոլոգիական, մարզական խմբերի գործունեություն
  • Լրացուցիչ կրթության արդյունքների տարածման կազմակերպում՝ համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, մրցաշարեր
  • Մասնակցություն առարկայական օլիմպիադաների, ստեղծագործական հավաքների
  • «Դպրոցական ֆիլհարմոնիա կրթական պարտեզում» նախագծի իրականացում
  1. Աջակցություն կրթահամալիրի կրտսեր դպրոցների և քոլեջի կազմում գործող նախակրթարաններին
  • Ծրագրի 2-4 տարեկանների խմբերի գործունեություն
  • Նախադպրոցական և տարրական կրթական ծրագրերի շարունակականության ապահովում.
  • Ծրագրի իրականացման, դաստիարակի, սանի գործունեության ցուցանիշների մշակում, գնահատման գործիքների լրամշակում
  • Պլանշետը՝ 2011թ. ծնված երեխաների զարգացման գործիք
  • «Պարտեզ» ենթակայքի զարգացում. դրանում ուսումնական նյութերի բաժինների և ժողովածուների ստեղծում. «Պարտեզը» գործընկեր հաստատությունների դաստիարակների համար մշտական ինքնակրթության և փորձի փոխանակման հարթակ
  • Դաստիարակների համույթ-լաբորատորիայի գործունեություն
  • Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում
  • Ծնողական ակումբների, ֆորումների զարգացում
  1. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրեր մշակող, իրականացնող և տարածող կրթահամալիրին
  • Հեղինակային կրթական ծրագրի նյութական միջավայրի բարելավման ծրագիր
  • Հեղինակային կրթական ծրագրերի մշակման-իրականացման-տարածման համակարգում
  • «Դպիր» ամսագրի պահպանում-զարգացում
  • «Դպիրի» ժողովածուներ
  • Մանկավարժական աշխատողների ուսումնական հմտությունների՝ մեդիա, դիզայներական, խոսքային, օտար լեզուների, զարգացում
  • Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 11-րդ հավաք
  • Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային 11-րդ հավաք

Ընդարձակ ծրագիրը (հավելված 29.01.2016 թ. N Ա-9.6.1/18  պայմանագրի)