• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շարունակում ենք հորինել հանելուկներ

Հանելուկներ

Կանաչ շորով
Զուգեց հողը,
Ծառին փռեց
Հարսնաքողը:

Հավաքեց հանդարտ
Գիշերվա քողը,
Արտ ու հանդերին
Ցողեց իր շողը:

Առավոտ վաղ
Իր ժպիտն է
Փռում լայն,
Հավաքում է
Երեկոյան
Նա միայն:

Նա աշխարհի
Ջահն է մեծ,
Ճերմակ ձմռան
Ահն է մեծ:

Չի մոտենում
Ոչ մեկին,
Բայց հասնում է
Ամենքին: