• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան դիմանկարներ

Այսօր երեկոյան տեղի ունեցավ այսպես կոչված ,,Հատուկ միջոցառումների երեկոն,, (Special Events Night), որի ընթացքում տարբեր ելույթներով հանդես եկան բոլոր երկրների ներկայացուցիչները: Գլուխ գովալ չլինի, բայց ամենալավը հանդես եկան մեր սովորողները: Հինգը ելույթ՝ մեկը մեկից լավը: Մեր սովորողները երկու խմբային կատարում ունեին՝ մեկ հայերեն երգ (Երի, երի ջան, Կոմիտաս) և մեկ անգլերեն երգ Արեգ Գալոյանի կիթառի նվագակցությամբ (I'm on top of the world): Այնուհետև Ալեն, Արեգը և Էդգարը հանդես եկան մենակատարումներով. Արեգը կրկին կիթառով երգ կատարեց, Ալեն երգեց ,,Քարավան,, երգը, իսկ Էդգարը, որը այսօրվա հոբելյարն էր, Beatbox ոճով ելույթ ունեցավ: Համերգից հետո բոլորը մոտենում և շնորհավորում էին մեզ: Ելույթի տեսագրությունը դեռ խմբագրման ընթացքում է. ավարտին այն անպայման կհրապարակենք: Իսկ հիմա, իզմիրյան դիմանկարները՝ Մարիետ Սիմոնյանի տեսախցիկից: