• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սբ. Զատիկը Լիբանանում

Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Սբ. Զատիկի արարողությանը: Այս տոնի կապակցությամբ մեր դպրոցում արդեն սկսվել է երկշաբաթյա արձակուրդ: Քանի որ Զատիկի օրը դպրոց չենք գնալու, այսօր գնացինք Անթիլիասի մայրավանք, որը Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն է:  Ներկա էր ամբողջ դպրոցը: Սկզբում բոլորս ծաղիկներ դրեցինք Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որը գտնվում է վանքի տարածքում: Եկեղեցում արարողությունը սկսվեց Տերունական աղոթքից,  հաղորդություն ստացանք և ուղևորվեցինք դպրոց:

     Քանի որ այս տարի Ցեղասպանության օրը համընկել է Սբ. Զատիկի օրվա հետ մենք մի քանի դաս անելուց հետո գնացինք Աթուր: Այս անունով է կոչվում այն որբանոցը, ուր Եղեռնից փախած երեխաները ապաստան են գտել: Այս որբուկների շիրիմներին նույնպես այցելեցինք, մասնակցեցինք հոգեհանգստի արարողությանը:

    Խառը տպավորություններով եկա տուն: