«Հայ-վրացական կամուրջներ» կրթական փոխանակումների ծրագրով Թբիլիսիի Ազատ և ագրարային համալսարանների ուսանողական ազգագրական վոկալ-գործիքային, էստրադային խմբերը (ընդամենը 31 մասնակից. ցուցակը կցվում է) համերգային ծրագրով ապրիլի 13-16-ը լինելու են Երևանում, հյուրընկալվելու են կրթահամալիրում, համերգային ծրագրով ելույթ են ունենալու կրթահամալիրի Մեդիակենտրոնում, Գեղարվեստի տանիքում,Մարմարյա սրահում, այցելելու են Հայաստանի պատմա-մշակութային վայրեր: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության համակարգող ճանաչել Սվետա Ճաղարյանին, օգնականներ՝ Ռինա Շագինյան, Հռիփսիմե Առաքելյան, Կարեն Խաչատրյան, Լուիզա Քեշիշյան.
- ընդունելությունը կրթահամալիրի վրացախոսների և «Երաժշտական լաբորատորիա» ակումբների համար համարել ուսումնական աշխատանք.
- Սվետա Ճաղարյանի և Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել ընդունելության քառօրյա ծրագիրը.
- ապրիլի 15-ի համերգային ծրագրի պատասխանատու ճանաչել Սվետա ճաղարյանին, Կարեն Խաչատրյանին, Լուիզա Քեշիշյանին.
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի կացարաններում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան., Գայանե Առաքելյան
- սնունդը կազմակերպել.
- նախաճաշը՝ յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով, և ընթրիքը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի խոհանոցներում,
- ճաշը` 600-ական դրամի չափով, ապրիլի 14-ին՝ Մայր դպրոցի, ապրիլի 15-ին` Գեղարվեստի խոհանոցներում.
- նվերների պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան, Զարուհի Ոսկանյան.
- հրամանի կատարման վերահսկումը հանձնել Նաիրա Նիկողոսյանին.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան