• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում ուսումնական նախագծերի կազմակերպման մասին

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի 2015թ. ծրագրով մարտի 23-ից 27-ը Թբիլիսիում Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնoրենի հրավերով կազմակերպվում են կրթահամալիրի վրացախոսների ակումբի՝ ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական փորձառությունը, էկոլոգների ակումբի ամենամյա մասնակցությունը թ. 98 դպրոցում կազմակերպվող էկոլոգիական պարապմունքներին: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ Թբիլիսի մեկնող սովորողների և մանկավարժական աշխատողների կազմը՝ դպրոցների ղեկավարների համաձայնությամբ (հավելված 1).
  2. ղեկավար եմ նշանակում Մարթա Ասատրյանին և Ռինա Շագինյանին.
  3. հաստատում եմ Մարթա Ասատրյանի և Ռինա Շագինյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մարտի 23-ին, ժամը 9.00, Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն-Մարնեուլի-Թբիլիսի երթուղով, վերադարձը` մարտի 29-ին, Թբիլիսի-Մարնեուլի-Սադախլու-Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը Մերսեդես 34 VT 510 մակնիշի մեքենայով, վարորդ` Համլետ Պողոսյան (հեռ. 091 37 20 94).
  6. մասնակիցների գիշերումը` հյուրընկալող կողմի միջոցներով, թիվ 98 դպրոցի սովորողների և մանկավարժական աշխատողների տանը, սնունդը` մասնակիցների հաշվին.
  7. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Մարթա Ասատրյանին և Ռինա Շագինյանին տրամադրում է 20.000-ական դրամ, որպես օգնություն.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան