• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանձնաժողով կազմելու մասին

ՀՐԱՄԱՆ
18.11.2014 թ.

Կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանն իր նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից, աստղացուցարանի ղեկավար Արմինե Ղազարյանը ֆիզարձակուրդում է։ Կրթահամալիրը բաց հայտարարությամբ աշխատանքի է հրավիրել ֆիզիկոս-աստղագետի-աստղագիտության լրացուցիչ կրթության-«Տիեզերք» ակումբի ղեկավարի, ինժեներատեխնիկական-բնագիտական ստեղծագործության նախագծերի կազմակերպչի։ Մրցույթին կրթահամալիրի աշխատողներից ոչ մեկը չի դիմել. Լևոն Արամյանի երաշխավորությամբ դիմել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Սաթենիկ Ղազարյանը։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. Նաիրա Նիկողոսյանին հանձնարարել մինչև նոյեմբերի 21-ը ներկայացնել ընդունվող աշխատողի ծանրաբեռնվածությունը.
  2. Դիմորդի համապատասխանությունը որոշելու համար ստեղծել հանձնաժողով՝
  • Բլեյան Աշոտ
  • Հակոբյան Գևորգ
  • Հարությունյան Գնել
  • Նալբանդյան Հասմիկ
  • Սիմոնյան Մարիետ
  1. Հանձնաժողովի առաջին նիստը նշանակել նոյեմբերի 21-ին, ժամը 14.00, Մեդիակենտրոնում։
  2. Լուսինե Մամիկոնյանին՝ հանձնաժողովի նիստի մասին անհատապես տեղեկացնել հանձնաժողովի անդամներին և դիմորդ Սաթենիկ Ղազարյանին։

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան