• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի սովորողների, դասավանդողների ուսումնական ճամբարը ՀԱՍԿ-ի Բյուրականի սկաուտական ճամբարում կազմակերպելու մասին

ՀԱՍԿ-ը տրամադրել է Բյուրականի սկաուտական ճամբարը կրթահամալիրի սովորողների, ծնողների և ուսուցիչների աշնանային հայենագիտական-էկոլոգիական երկօրյա, եռօրյա ուսումնական հավաքները կազմակերպելու համար: Այդ նպատակով.

  1. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել հավաքի ժամանակացույցը (հավելված 1) .
  2. առաջին հավաքը կազմակերպել սեպտեմբերի 13-15-ին.
  3. առաջին հավաքի ղեկավար նշանակել Կարեն Խաչատրյանին.
  4. Նաիրա Նիկողոսյանի և Կարեն խաչատրյանի ներկայացմամբ դպրոցների ղեկավարները հաստատել են մասնակիցների ցուցակը (հավելված 2), աշխատակարգը (հավելված 3), ռեժիմը (հավելված 4), մասնակիցներին անհատական անհրաժեշտ պարագաների ցուցակը (հավելված 5).
  5. մասնակիցների մեկնումը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 09:00, Ս. Երրորդություն եկեղեցում մոտից, վերադարձը՝ սեպտեմբերի 15-ին, մինչև ժամը 19.00.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ՊԱԶ10 ՍՍ 581 և67 ՏԼ909 մակնիշի մեքենաներով, վարորդ` Ռաֆիկ Պետրոսյան (հեռ. 091 70 34 19) և Թաթուլ Մեհրաբյան(հեռ. 091 59 04 70).
  7. տրանսպորտի ու սննդի ծախսերը կազմակերպելսովորողների ծնողներիմիջոցներով.
  8. գրասենյակների ղեկավարների միջոցով հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

 

Կրթահամալիրիտնօրեն`                    Ա. Բլեյան