• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտաս, խմբերգեր

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա

Կոմիտասը հեղինակ է բազմաթիվ խմբերգերի, որոնց վրա աշխատել է Էջմիածնում, Կոստանդնուպոլսում: Դրանցբնորոշէժանրային բազմազանությունը: Կոմիտասը խմբերգային մշակման է ենթարկել հայ ժողովրդական երգի գրեթե բոլոր ժանրերը՝աշխատանքային երգեր, պարերգեր, քնարական, կենցաղային, ծիսական։ Ընդ որում խմբերգերն ունեն իրենց տարբերակները: Առանձին խմբերգերի կողքին կան նաև տարբեր բնույթի խմբերգերի շարեր: Այնտեղ պատկերված են ժողովրդի կյանքի և կենցաղի տարբեր կողմերը, զգացմունքներն ու ապրումները։

Կոմիտասյան խմբերգերի փայլուն նմուշներ.

Քելեր–Ցոլեր

Ել, ել

Հինգ էծ ունեմ

Քաղհան

Գութանը հաց եմ բերում

Հով լինի

Սանդի երգ

Էս առուն

Ծիրանի ծառ

Ձիգ տու, քաշի

Գարուն ա

Զար զընգը

Սոնա յար

Շողեր ջան

Անձրև եկավ

ՀՊՄՀ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Մշակութաբանություն բաժին

Ստելլա Դավիթավյան