• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարանն անիվներին»՝ Հաղթանակ զբոսայգում. ներկայացնում են երաժիշտները

Նկարագրություն: 
Այսօր կրթահամալիրի երաժիշտներս Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ Հաղթանակ զբոսայգում իրականացրեցինք «Դասարան՝ անիվներին» նախագիծը: Գունեղ, ուրախ, պայծառ, իսկական երաժշտական խումբ: Արդեն զբոսայգու մուտքի մոտ մեզ շրջապատեցին զարմացած ու հետաքրքրված անցորդներ՝ մեծ-փոքր, երիտասարդ-տարեց, ծանոթ-անծանոթ: Նրանք մեծ սիրով ընդունեցին մեր անակնկալ նվերները` խոստովանելով, որ մեր օրերում, իսկապես հաճելի ու անսպասելի է գիրք-նվերը: