• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լողավազանի սանիտարական կանոնները

 

   Կրթահամալիրի  առողջապահական  ծառայությունը  շրջայց  է  կատարել  մեր  դպրոցների բոլոր  լողավազաններում:

   Լողավազանում  սանիտարական  կանոնների  պահպանումը  ապահովում  է  ջրով  փոխանցվող վարակների  նկատմամբ  համաճարակային  անվտանգությունը,  ինչպես  նաև  կանխում  է  ջրի  քիմիական  բաղադրության  վնասակար  ազդեցությունը  օրգանիզմի  վրա:

   Բաց  լողավազանում  ջրի  ջերմաստիճանը  ամռանը  պետք  է  լինի  27 , ձմռանը՝ 28 ,  իսկ լողալ  սովորողների  համար՝  29  աստիճան  ըստ  Ցելսիուսի:

   Ելնելով համաճարակային  իրավիճակից,  պետական  հիգիենիկ և համաճարակային  տեսչությունը  զգուշացնում է  լողավազանի  ղեկավարությանը,  որ  տվյալ  վարակիչ  հիվանդության  նկատմամբ համապատասխան  հետազոտություններ  չանցած  և  բուժկանխարգելիչ  հաստատության  կողմից  առողջության  մասին  տեղեկանք  չներկայացրած անձանց  չթույլատրեն  լողավազանից  օգտվել:

   Անկախ  համաճարակային  իրավիճակից,  լողավազանի  բուժաշխատողի  կողմից  իրականացվում  են   ամենօրյա  արտաքին  զննություններ, մրսածության, սնկային  և  մաշկային վարակիչ  հիվանդությունների  ախտանիշներով  անձանց  լողավազանից  օգտվելը  չթույլատրելու  համար:

   Չի  թույլատրվում  լողավազանի  ցնցուղարան,  ավազանի  դահլիճ  մտնել  հագուստով, կոշիկներով,  իսկ  ավազան՝  առանց  ցնցուղ  ընդունելու: