• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջապահական կրթում

Մեր երջանկության ինը տասերորդը կախված է մեր առողջությունից:

                                                                            Արթուր Շոպենհաուեր

Խպիպ  (զոբ)

 

Խպիպը  վահանաձև  գեղձի  մեծացումն  է:  Այն  արտադրում  է  հորմոններ,  որոնք  պարունակում  են  յոդ  և  կարգավորում  են  գրեթե  բոլոր  օրգան - համակարգերի  գործունեությունը: Երբ  վահանագեղձը  չի  կարողանում  արտադրել  բավականաչափ  հորմոն, ապա  այն սկսում  է  մեծանալ՝  հորմոնի  պակասը  լրացնելու  նպատակով:  Խպիպը կ արող  է  ուղեկցվել  ինչպես  հորմոնի  չափից  ավելի  արտադրմամբ,  այնպես  էլ  անբավարար արտադրությամբ:

   Խպիպը  տարածված  է  լեռնային  և  ծովից  հեռու  գտնվող  շրջաններում,  որտեղ  հողում  և  ջրում  յոդի  արտահայտված  պակաս  կա:

   Հայաստանը  համարվում  է յոդի  պակասի  էնդեմիկ  երկիր:

   Յոդի  պակասը  պտղի  մոտ  առաջացնում  է նյարդային  համակարգի  բնածին  արատներ         / մտավոր  թերզարգացում,  գաճաճություն /,  երեխաների  մոտ՝  դանդաղում  է  մտավոր  և ֆիզիկական  աճը  և  բարձրանում  է  տարբեր  վարակիչ  հիվանդություններով  վարակվելու վտանգը,  իսկ  կականց  մոտ  յոդի  պակասը  կարող  է  բերել  չբերության  և  ինքնաբեր վիժումների:

   Բնածին  հիպոթիրեոզի  ախտորոշումն  իրականացվում  է  նորոծնային  սկրինինգի  միջոցով:  2-4  օրական  նորածնի  կրնկից  վերցված  արյան  կաթիլը  տեղադրվում  է  ֆիլտրե  թղթի  վրա  և որոշվում  թիրեոտրոպ  հորմոնի  մակարդակը:

   Խպիպը  կանխելու  լավագույն  միջոցը  յոդացված  աղի  կիրառումն է:

   Աղի  փաթեթի  վրա  զննեք արտադրման  ամիսը  և  ամսաթիվը,  արտադրող  ձեռնարկության  անվանումը,  պահպանման ժամկետը  / մինչև վեց ամիս / : Աղի  մեջ  պարունակվող  յոդի  գոլորշիացումը  կանխելու  համար  աղը  պահեք  մութ  և  չոր  տեղում,  փակ  ապակյա  տարայի  մեջ:Կերակրի  աղն ավելացրեք  միայն  սնունդը  եփվելուց  հետո:

   Հակառակ  ժողովրդի  մեջ  շատ  տարածված  կարծիքի,  կանաչ  ընկույզը  յոդ  բոլորովին  չի պարունակում: