• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեկան հաշվետվություն 2012-2013

Համակարգաբանության (սիստեմոլոգիա) առաջին օրենքը պնդում է. «Ցանկացած համակարգ ձգտում է հավասարակշռության և կայունության վիճակի»: Ես` որպես «աշակերտ – ուսուցիչ» համակարգ, արդեն 56 տարի այդ օրենքի գործնական ապացույցն եմ: 1957-2013 թվականներն ինձ համար մի ուսումնական գործընթաց են, որը կշարունակվի այնքան, որքան կկամենա Արարիչը: Բայց քանի որ պարտադրված եմ ամփոփել վերջին տարվա իմ գործունեության հիմնական արդյունքները, այն Ձեր դատին եմ հանձնում իմ հրապարակումների և կրթահամալիրում աշխատանքս շարունակելու հայտի ձևով: Մնացածը իմ բլոգում (http://tigranyanashot.wordpress.com/):