• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջապահական կրթում

 

 

Մարդ վախենում  է  միայն  նրանից,  ինչ  չգիտի. գիտելիքով է հաղթահարվում  ցանկացած  վախը։  

                                                                                                     Բելինսկի

Օստեոպորոզ

   Օստեոպորոզը  մի  վիճակ  է,  երբ  ոսկորները  դառնում  են  դյուրաբեկ  և  հեշտությամբ կոտրվում  են:

Ի՞նչը  կարող  է  նպաստել  օստեոպորոզի  զարգացմանը:

Կառավարելի  ռիսկի  գործոններ՝

  • կալցիումի  և  վիտամին  Դ-ի  պակասը
  • ֆիզիկապես  ոչ  ակտիվ  կենսակերպը
  • ալկոհոլի  չարաշահումը
  • սուրճի  չարաշահումը
  • ծխելը
  • որոշ  դեղամիջոցների  տևական  ընդունումը:

Ոչ  կառավարելի  ռիսկի  գործոններ՝

  • կովկասցի  կամ  ասիացի  լինելը
  • ժառանգականությունը
  • նուրբ  մարմնակազմությունը
  • տարիքը
  • կանանց  մոտ  վաղ  դաշտանադադարը  կամ  ձվարանների հեռացումը  մինչև դաշտանադադարը:

Ժամանակի  ընթացքում  օստեոպորոզի  առկայության  մասին  վկայող  նշաններն  են՝

  • ողնաշարի,  ազդրոսկրի,  դաստակի  և  մարմնի  այլ  ոսկորների  կոտրվածքները՝  թեթև վնասվածքի  դեպքում  կամ  նույնիսկ  առանց  ակնհայտ  պատճառի
  • մեջքի  և  պարանոցի  ուժեղ  ցավերը
  • մեջքի  կորացումը
  • ժամանակի  ընթացքում  հասակի  կարճացումը:

 

Օստեոպորոզը  կանխարգելելու  համար

   Ամրացրեք  ձեր  ոսկրային  համակարգը  երիտասարդ  տարիքում:  Ընդունեք  կալցիումով հարուստ  սնունդ՝  ճարպի  ցածր  պարունակությամբ  կաթնամթերք՝  կաթ,  մածուն,  կաթնաշոռ, պանիր,  նաև  ձկան  պահածոներ,  տերևավոր  բանջարեղեն՝  մառոլ,  մաղադանոս,  սպանախ:

   Վիտամին  Դ-ն  նպաստում  է  օրգանիզմի  կողմից  կալցիումի  յուրացմանը:  Վիտամին  Դ-ի լավ  աղբյուրներ  են  կանաչ  բանջարեղենը,  ձվի  դեղնուցը,  ձուկը,  կենդանական  լյարդը, բուսական  ձեթը:  Վիտամին  Դ-ն  արտադրվում  է  նաև  մարդու  օրգանիզմում՝  արևի  ճառագայթների  ազդեցությամբ:

   Երիտասարդ  տարիքում  կանոնավոր  ֆիզիկական  վարժությունները  կարևոր  դեր  են խաղում  օստեոպորոզի  կանխման,  իսկ  մեծ  տարիքում՝  դրա  զարգացման դանդաղեցման գործում: Առավել  արդյունավետ  են  քայլքը,  վազքը,  լողը,  ծանրություն  բարձրացնելը, աստիճաններ  բարձրանալը,  պարելը:

   Մի  չարաշահեք  զովացուցիչ  արհեստական  ըմպելիքների,  ինչպես  նաև  սուրճի,  թեյի , ոգելից  խմիչքների  օգտագործումը:

   Մի  ծխեք ՝  ծխելն  արագացնում  է  կալցիումի  հեռացումը  օրգանիզմից: