|
|
«ՀԱՅԵԼԻ» N:20

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Վրաստանի մասին տեղեկություններ
2. Վրաստանի մշակույթ
3. Առաջինը Վաստանում
4. Կերակրատեսակի բաղադրատոմս
5. Նոր լրագրողն իր առաջին նյութով
6. Նոր ու հին դպրոց
7. Մեր կարծիքները ժամանակից շուտ շպարվելու վերաբերյալ
8. Մեր կարծիքները թէ ինչպիսին պետք է լինեն աղջիկները
9. Իմ լուսավոր լեռ <<Արարատ>> Ռուսերեն շարադրել ենք մենք
10. Սիրո մասին շարադրել են 10-երը
11. Ընկերության առակ 9-րդ դասարան:
Վրաստան
Ճանաչենք մեր հարևաններին…
Վրաստանի մայրաքաղաքը Թիֆլիսն է: Վրաստանը Հայաստանի հարևան 4 պետություներից է: Տարածքը 69,7 հաղար քառ. կմ: Վրաստանի խոշոր և ամենահայտնի գետը Կուրն է` Արագվի, Ալազանի վտակներով: Վրաստանի բնական պայմանները խիստ բազմազան են չնայած, որ Վրաստանը չունի այնքան էլ մեծ տարածք:Սևծովյան ավազանին պատկանող գետերից են`Ռիոնը, Ինգուինը:Ասեմ նաև, որ հին հայկական ձեռագրերում Վրաստանն անվանել են Վիրք:Վրացիներն իրենց անվանում են քարթվելներ,իսկ իրենց երկիրը`Սաքարթվելո:Երկրի բնակչությունը բազմազգ է: Բնակչության մեծամասնությունը`69 % -ը վրացիներ են: Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9-ը%:
Վրաստանի մշակույթը
Վրացական ժողովրդի լուսավորությունը դարավոր պատմություն ունի:Դեռևս երրորդ դարի երկրորդ կեսին Վրաստանի տարածքում հիմնվել է հռետորական բարձրագույն դպրոց` Կոլխիդական ակադեմիան:Կրթական գրոծը վերելք է ապրել 11-12-րդ դարերում:18-րդ դարի երկրորդ կեսին բացվել են Թիֆլիսի (1755) և Թելավի (1782) սեմինարիաները:Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվել են բարենպաստ պայմաններ վրացական մշակույթի, գիտության և կրթության զարգացման համար:Բացվել են նոր դպրոցներ(1855թ-ին Վրաստանում եղել է 150 դպրոց):Սովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո բոլոր դպրոցները պետականացվել են, դպրոցն անջատվել է եկեղեցուց, ուսուցումը տարվել մայրենի լեզվով:Մեծ զարգացում է ապրել միջնակարգ մասնագիտական կրթությունը:1985թ-ին Վրաստանում գործել են 9 պետական արխիվ,141 պետական թանգարան, ինչպես նաև 14 ժողովրդական և մոտ 300 հասարակական հիմքունքներով գործող թանգարաններ:
Առաջինը Վրաստանում…
Վրացական առաջին տպագիր գրիքը(վրաց-իտալական բառարան) լույս է տեսել1629թ-ին Հռոմում:1703թ-ին Մոսկվայում և 1709թ-ին Թիֆլիսում հիմնվել են վրացական առաջին տպարանները:Սովետական իշխանության տարիներին հրատարակչական գործը մեծ զարգացում է ապրել:
Վրացական առաջին թերթը` <<Սաքարթվելոս գազեթի>>-ն, լույս է տեսել 1819թ-ին:1832թ-ից լույս է տեսել առաջին ամսագիրը :1927թ-ից սկսվել են ամենօրյա կանոնավոր ռադիոհաղորդումները:
Վարացական բանահյուսության ակունքները հասնում են վաղ անցյալի խորքերը: 13-14-րդ դարերում ժանրային առումով ճյուղավորվել է վրացական էպոսը`<<Ամիրանիանի>>,<<Էթերիանի>>, կենցաղային , ծիսական, աշխատանքային երգերը , ասքերը , հեքիաթները, հանելուկները, առածներն և այլն:
Ռուսաստանի հետ Վրաստանի միավորումը (1801թ) խթանել է վրացական կյանքի զարգացումը:
Վրացական գրականության մեջ երևան է եկել ռոմանտիզմը, որն իշխել է հատկապես 1830-40-ական թվականներին:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրվել են մի շարք էպիկական պոեմներ ու պատմահայրենասիրական դրամաներ:
Վրաստանը հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է : Վրացական երաժշտության բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի, ոճերի մեծ բազմազանությունը: Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի , խորումի , փերխոզի և այլ պարեր: Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները` չոնգուրի, փանդետ, չանգի , դհոլ, սամաոտ և այլն:
1851թ-ին Թիֆլիսում բացվել է օպերայի թատրոն:
Վրաց ժողովրդի պարարվեստն ունի դարերի վաղեմություն, սակայն բալետային թատրոնը ձևավորվել է 1852թ-ից:
Վրաստանում սովետական իշխանության առաջին տարիներին բալետային թատերախումբը գլխավորել է Մ. Մորդկինը(1920-1922թթ):1920-30-ական թվականներին բալետներ են բեմադրել Մ. Մորդկինը ,Ս.Սերգեևը, Դ.Ջավրիշվիլին և ուրիշներ:
Վրաստանի պետական թատրոնը կազմակերպվել է 1920թ-ին: Վրացական ֆիլմերը միջազգային փառատոններում ստացել են շուրջ 100 տարբեր մրցանակներ:
Վրաստանի ճարտարապետության մեջ ավանդ ունեին նաև հայերը:11-րդ դ. կառուցվել են Խոժոռների հայկական եկեղեցին: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Ալիում (13-րդ դ.), Քանդայում(1471) և Կավթիսխևում (1595):
Սուպ-խարչո ընկույզով
Մեր մայրիկների բաղադրատոմսերից մեկը…
Սուպ-խարչո եփելու համար հարկավոր է` տավարի յուղով միսը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել ջուր, եփել 2 ժամ: Վրան ավելացնել ծեծած ընկույզ, պղպեղ, սխտոր, աղ, ալյուր մսաջրով բացած, քացախ, համեմ և այդ ամենը միասին եփել 10րոպե:
Միս-500գրամ
Ընկույզ-1.5 բաժակ
Ալյուր-1ճաշի գդալ
Կանաչ պղպեղ-1հատ
Սխտոր, գինու քացախ, համեմ և աղ:
Երեխաների դեմ կիրառվող բռնություն, թե…
Նյութի հեղինակն է 9-րդ դասարանում սովորող Բալասանովա Իրինան. նոր լրագրողն իր առաջին նյութով
Պետք չէ այդքան թեթևամիտ լինել այս հարցերում չէ, որ նրանք մեր երեխաներն են: Եկավ հանդիպման օրը նոյեմբերի 20 մենք ներկա գտնվեցինք մեդիա մշակույթային կենտրոնում տեղի ունեցող երեխաների բռնության դեմ հարցումների քնարկմանը: Այստեղ ներկա էին մարդիկ ոչ միայն Երեվանից,այլև տարբեր մարզերից: Փաստորեն հարցումը կատարվել է ոչ միայն Երեվան քաղաքում ,այլև հանրապետության մարզերում: Միջոցառմանը ներկա բոլոր երեխաները լրացրել էին հարցաթերթեր: Հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ երեխաների դեմ բռնությունը հիմանականում հոգեբանական և անփույթ վերաբերմունքի արդյունք է: Հետաքրքիր է , որ միայն Սիսյանի շրջանում հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ սեռական բնույթ ունի: Մարդկանցից շատերն էլ կարծում են, որ ծեծը դաստիրակչական միջոց է և հաճախ օգտակար է երեխաների համար: Հարցումներին մացնակցում են նաև ուսուցիչներ և հոգեբաններ նրանց պատասխաններում գերիշխում է այն միտքը, որ երեխաները զարդարում են կյանքը ,և որ բացի ծեծից, որ բնավ էլ դաստիրակչական միջոց չէ, բազում այլ դաստիարակչական միջոցներ կան: Միջոցառման թեման իրոք հետաքրքիր էր, բայց մասնակիցները լավ չէին պատրաստվել: Միայն Գյումրիի ներկայացուցիչներն էին պատրաստել հետաքրքիր և գունագեղ պաստառներ ու առաջ էին քաշում սուր հարցադրումններ:Գյումրեցի երեխաների խոսքը գրագետ էր և աշխույժ:Նրանք դեմ էին ծեծին ու բռնությանը, բայց կարծում էին, որ մենք հայ ենք ու ունենք մեր ազգային առանձնահատկությունները և չենք կարող թույլ տալ մեզ մի ապտակի համար ոստիկանություն զանգահարել: Չիլինգարյան Ելենայի կարծիքով ծեծը ծնողի բաց թողած սխալի ուղղումն է: Հետաքրքիր բանավեճ ծավալվեց, հնչեցին տարբեր կարծիքներ: Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները ստացան նվերներ:
Իրինան…
Ես Բալասանովա Իրիրնան եմ: Սովորում եմ 9-րդ դասարանում: <<Մխրթար Սեբաստացի>> կրթահամալիր եմ տեղափոխվել հոկտեմբեր ամսին և ընտրել եմ լրագրություն գործունեությունը: Տեղափոխվել եմ այս դպրոց, որովհետև ընկեր Մարգարիտան շատ է գովել և ես էլ հոգնել էի իմ հին դպրոցի օրենքներից:Սիրում եմ պարել.արդեն 10 տարի է լրջորեն զբաղվում եմ պարով: Սիրում եմ տխուր սիրային պատմություններ կարդալ և հոնգուր-հոնգուր լաց լինել: Սիրում եմ թիթիզանալ, բայց երբեք չեմ խոստովանում, որ թիթիզանում եմ:
Նոր դպրոցս և հին դպրոցը. Համեմատություններ, մտորումներ…
Կրթահամալիր եմ տեղափոխվել 190 դպրոցից, ուզում եմ խոսել այս դպրոցի առանձնահատկությունների մասին: Այստեղ ամենամեծ գրավչությունն գործունեությունների մեջ է: Այստեղի երեխաները ընտրում են իրենց հետաքրքրող գործունեությունը: Ես ընտրել եմ լրագրություն գործունեությունը .այն տարբերվում է սովորական դասերից իր աշխուժությամբ, քննարկումներով, ֆիլմերի դիտումներով: Դասերը անցկացնում եմ համակարգչի լաբորատորիայում , օգտագործում ենք թվային տեսախցիկ: Այստեղ կա մեծ գրադարան, որտեղ դասի ժամանակ և դասերից հետո կարող ես օգտվել գրքերից, կատարել անհատական աշխատանքներ: Էլեկտրոնային գրատախտակները դպրոցում մի քանիսն են և դրանք հետաքրքիր են դարձնում դասերը: Այս դպրոցում միջոցառումները շատ են. դրանք շատ ուրախ են անցնում:Կարևորն այն է, որ ես սիրեցի իմ նոր դպրոցը: Դժվար է համեմատել հին ու նոր դպրոցներս,երկուսում էլ ունեմ բազմաթիվ ընկերներ: Հաճախ հավատս չի գալիս,որ փոխել եմ դպրոցը: Իմ հին դպրոցում,երբ ուզում էիր մտնել դասարան, վախենում էիր,քանի որ տղաները ֆուտբոլ էին խաղում,իսկ երբ սկսում էին կռվել... Ահավոր էր դասարանում: Իսկ այս իմ նոր դասարանում շատ լավ է, բայց հենց զանգը տալիս է... լավ կլինի, որ չհայտնվես նրանց առջև, այնքան արագությամբ են վազում բուֆետ կարծես, թե այն փախչում է: Շատ խոսեցինք տղաների մասին,իսկ աղջիկները հին դասարանում հետևում էին իրենց սանրվածքին, դասամիջոցին հարդարվում են: Այնպիսի տպավորություն էր`կարծես բեմահարթակ են բարձրանում: Այստեղ նոր դպրոցում կան աղջիկներ, որոնց թվում է, թե նրանք մոդել են, իսկ իմ դասարանի աղջիկները արվեստագետներ են` մի մասը նվագում է, մյուս մասը`պարում: Մեր դասարանի Անահիտը յուրօրինակ աղջիկ է` նրան հնարավոր չէ չսիրել: Նա մեկ լացում է, մեկ էլ կարող է այնպես ուրախանալ… Զարմանալի է: Իսկ իմ դասարանի Դավիթը աշխարհին նայում է սոված աչքերով:
Նյութի հեղինակ` Բալասանովա Իրինա
Ժամանակից շուտ շպարը ճիշտ է արդյո±ք
Շպարը մի հասարակ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր գույների աշխարհ է կնոջ դեմքին: Այդ գույները մեզ գեղեցկացնում են, բարձրացնում մեր տրամադրությունը, ուրիշների աչքը գրավում և լրացնում մեր դեմքը:Շպարի միջոցով կարելի է արտահայտել օրվա քո տրամադրությունը :
Բայց ժամանակից շուտ շպարվելը տգեղացնում, թոշնեցնում է մեր նուրբ ու հարթ դեմքը:Սակայն շատերը ցանկանում են շրջապատին դուր գալու և հատկապես տղաների ուշադրությունը գրավելու համար օգտագործել կոսմետիկա: Բայց նրանք չեն հասկանում ժամանակից շուտ շպարվելու վատ հետևանքները և հետագայում զղջում դրա համար:
Մեր տարիքում հիմնականում թիթիզ անջիկները շպարվում են զուտ նրա համար, որ ուշադրություն գրավեն, որ հայելու մեջ իրենց գեղեցիկ տեսնեն, չէ որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ կոսմետիկան նրա առաջին զինվորն է :
Իսկ շատերը շպարի միջոցով ցանկանում են ծածկել իրենց դեմքի այն մասը, որի պատճառով ընկերուհիների բամբասանքի թեման են դարձել, <<ինչու± տարբերվել մյուսներից>>, հարց է տալիս ինքն իրեն աղջիկը և վերցնելով իր մայրիկի կրեմներից մեկը, առանց իմանալու, թե դա, որ տարիքի մարդկանց համար է նախատեսված, քսում դեմքին: Բայց արդյո±ք դա լավ է , չէ որ ոչ բոլորս գիտենք, թե որ կոսմետիկ միջոցն ինչի համար է, որ տարիքի մարդկանց համար և այլ այսպիսի կարևոր հարցերի պատասխաններ: Դրա համար էլ, երբ մեր մայրերը ասում են` դեռ շուտ է շպարվելու համար, պետք է նրանց լսել, իսկ չլսողները , որոնք շպարվում են թեկուզ գաղտնի , մոր ու հոր աչքից հեռու, հետագայում հաստատ գիտեմ զղջալու են` արդեն հասուն տարիքում տեսնելով իրենց թոշնած դեմքը և ամաչելու են այդ տեսքով տանից դուրս գալուց:
Իսկ տղաները. հետաքրքիր է` ինչ են մտածում մեր տարիքի աղջիկներին տեսնելով շպարված, և հարցումների արդյունքում ստացվեց այնպես, որ տղաները բաժանվեցին երկու խմբի: Տղաների մի մասը մտածում են հետևյալ կերպ.<<Իրենց հասուն օրիորդի տեղ դրած սիրունիկ աղջիկների հետ կարելի է շփվել, ժամանակ անցկացնել , իսկ հետագայում ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չի կարող>>: Իսկ մնացածն ասում են, որ եթե նրանք լինեն լավ ընկերներ, իրենց ընկերությունը կամրանա ու քանդելը դժվար կլինի: <<Ինձ համար վաղ ժամանակից շպարվելը չափանիշ չէ աղջկա մասին վատ կարծիք կազմելու համար: Բայց միևնույն ժամանակ չեմ հասկանում նրանց, ովքեր չեն համբերում հասնելու այն տարիքին, երբ շպարվելու հետ ոչ մի խնդիր չի լինի և ոչ ոք նրանց արգելել չի կարող >>,- ասում է 16 տարեկան մի դեռահաս:
Այս խոսքերի հիման վրա կարելի է հանգել մի եզրակացության.
բոլորս պետք է լսենք մեր ծնողներին , հետևենք նրանց խորհուրդներին , որովհետև ոչ մի ծնող չի ցանկանում ,որ իր երեխան տգեղ լինի:
Եվ ամենակարևորը ժամանակից շուտ չանցնենք:
9-րդ դասարանցիներ
Ինչպիսին պետք է լինի աղջիկը
Իմ կարծիքով աղջիկը պետք է լինի համեստ:Ես ունեմ մի ընկերուհի, որը չափից դուրս համեստ է, նա մեր ավագ դպրոցի սաներից մեկն է `Տաթևիկը: Կան նաև ավելի ազատ աղջիկները, որոնց համեստություը ը 50% է կազմում: Օրինակ ես իմ կարծիքով ազատ եմ, ճիշտ է, բարդույթներ ունեմ, բայց ոչ այնքան, ինչքան իմ դասընկերուհիներից մի քանիսը: Աղջիկը պետք է մեծին հարգի, ոչ թե ոմանց նման, արհամարհի և անցնի`անգամ հասարակ բարև չտալով: Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կարող է լինել աղջիկը, որովհետև գիտեմ, եթե անգամ այս տեքստում գրեմ այն հատկությունները, որոնք վայել են հայ աղջկան, այդ աղջիկներից մեկը, եթե կարդա իմ տեքստը, հաստատ համոզված եմ, որ չի դառնա այնպիսին, ինչպիսին վայել կլինի հայ համեստ աղջկան:
Սարգսյան Լիլիթ 9-2րդ դասարան
Աղջիկների գովքը
Աղջիկներ… աշխարհի ամենագեղեցիկ, ամենաքաղցր և ամենահետաքրքիր մարդիկ աղջիկներն են: Աղջիկներն ունենում են տարբեր ոճեր, ձևեր, բնավորություն և այլն: Բայց բոլորի մեջ էլ զգացմունք կա: Տարբեր իգական սեռի ներկայացուցիչներ իրենց զգացմունքն արտահայտում են տարբեր ձևերով: Աղջիկների նման զգացմունքային ու մեղմ էակ աշխարհում չկա: Մենք ենք, որ փրկում են աշխարհը, առանց աղջիկների երկիրն դատարկ ու անհետաքրքիր կլինի: Նրանք են, որ ընդունակ են ներելու, ներվելու, սիրելու, տխրելու, ուրախանալու, նրանցով է սկսվում աշխարհը և նրանցով ավարտվում: Առանց նրանց դատարկ է` ասես ձուկն առանց ջրի լինի, ծաղիկն` առանց թերթիկների, և, ինչու չէ, երկինքն` առանց ամպի: Միայն աղջիկներն են, որ կարող են նաև կատարել տղաների դերը` մեքենա վարել, ֆուտբոլ խաղալ և այլն: Յուրաքանչյուր աղջկա պետք է սիրել և մի քիչ հարգել: Աղջիկները կփրկեն աշխարհը:
Զախարյան Անահիտ 9-2 դաս
Ինչպիսին պետք է լինի աղջիկը
Նուրբ` ինչպես մանուշակը,
Հպարտ` ինչպես կակաչը,
Պաշտպանված` ինչպես վարդը,
Գեղեցիկ` ինչպես հասմիկը,
Վայրի` ինչպես խոլորձը,
Հեզ` ինչպես զանգակը,
Սլացիկ` ինչպես մեխակը,
Խորհրդավոր` ինչպես ձնծաղիկը,
Մաքուր` ինչպես կոկոնը,
Քնքուշ` ինչպես երիցուկը:
Երեմյան Լիլիթ 9-2 դաս.
Мой светлый гора Арарат
Свет, любовь, вера, бессмертие и много-много таких слов есть для того,чтобы говорить об Арарате. Но все равно нет такого эпитета, который мог бы описать весь твой облик и значимость и для меня, и для всех армян. Нет в арсенале русского языка такого светлого слова, чтобы он мог воссоздать картину блестящего солнца от вида святой горы Арарат.
Арарат—единственная надежда всех армян на соединение, на полную победу. Арарат, наш Арарат, образ того, что мы вечны, мы были, есть и будем всегда.Арарат, светлый, седой, дорогой, он светится даже тогда, когда солнце не светит.
Арарат, наш неугасаемый маяк, который уже несколько тысячелетий сопровождает нас в наших страданиях, в наших поисках самих себя.
Арарат—символ вечности, он вечен, как вечны мы, армяне.
Еремян Лилит 9-2 класс
Я армянка, родилась в Ереване. Я люблю свою Армению, Арарат. Арарат виден с любого места в Ереване. Смотрю на Арарат, и душа замирает от величия и красоты.По сказанию на горе Арарат Ной совершил жертвоприношение, благодаря Бога за спасение. Именно здесь люди стали заселять землю после всемирного потопа. Поэтому для нас, армян, Арарат—символ родного дома. Очень красив Арарат в солнечном свете рано утром, он как на ладони. При пасмурной погоде кажется, что облака венком одеты на голову Арарата. зимой… Весь белый, покрытый снегом.
Я люблю свой Арарат.
Баласанова Ирина, 9 класс
Մտորումներ սիրո մասին
Սեր… այս բառը ասելով, ես իմ հոգում անհուն, լուսաբաց եմ զգում: Տարբեր մտքերով կարելի է արտահայտել այս բառի իմաստը, բայց ամեն մեկս սերը հասկանում ենք յուրովի: Ես ապրելով իմ կյանքի գարնան մեջ` ուզում եմ ըմբոշխել պատահականության երջանկությունով և մահացու վախճանով սիրո բույրը: Սերը մի սֆինքս է, Մոնա Լիզայի ժպիտով, որը դյութել է համայն մարդկության մտքուղեղը, բայց նրա առեղծվածը մնում է դեռ չբացահայտված:
Սիրո իմաստը ես լիովին չեմ կարող պատկերացնել, բայց կարդալով բազում սիրային վեպեր, ես հասկացել եմ, որ մեծագույն մարդիկ, զանազան ամրոցներ հողին են նվիրել հանուն սիրո: Օրինակ`ես սիրո մեջ առաջինը գնահատում եմ հավատարմությունը, միմյանց նկատմամբ հարգանքը…
Ամեն ոք գտնելով կյանքի պարզ և բարդ ճանապարհը, իր կյանքի առաջին հենարանը փնտրում է սիրո մեջ: Սերը ծնվում է վայրկյաններում և մահանում դարերի ընթացքում: Ինչպես ասել են փիլիսոփաները. սերը այնպիսի մի բուրավետ ծաղիկ է պատուհանին դրված, արևը, որ կողմը տաքացնում է, սերը այն կողմ է թեքվում:Ես լինելով դեռատի մի աղջիկ` ունեմ բազում երազանքներ, որոնք կապված են սիրո հետ` այսինքն սերը հայրենիքիս հանդեպ, ծնողներիս հանդեպ, և եթե ես արժանի լինեմ իմ կյանքի չգրված օրենքներում, կուզեմ ապրել սիրով, սիրել և լինել սիրված:
10-րդ դասարանցի`հեղինակը
չուզեց գրել իր անուն
| |