Նորից, ինչպես որ շատ անգամներ նորից,գարուն է: Է~, համարյա ապրիլի կեսն է գալիս,ու ամիս ու կես է, ինչ գարուն է: Բայց ինձ համար (ու երևի շատ-շատերի համար նույնպես) գարուն ասվածը գալիս է, երբ ծառերն են ծաղկին տալիս: Էլ ամսաթվին ո՞վ է նայում: Հենց էն նուրբ` սիրտ ու հոգի հարբեցնող հոտը կաթում է ամեն բակ ու դռնից, այգի-ճանապարհից` էդ պահին էլ գարուն է...