Ակուտագավա. «Ջրոգիների երկրում», «Ատամնանիվները»
Հստակորեն տարբերակել արևելյանն ու արևմտյանն Ակուտագավայի պարագայում, թերևս, անհնար է, և հենց տերմիններն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արևմուտքը: Եվ, համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արևելյան են, իսկ պոետիկայի որոշ հնարքներ` արևմտյան: