«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Գրառում է Ստելլա Մնացականյանը.
Ճամփորդելն անծանոթ մարդկանց հետ ամենալավ առիթն է ծանոթանալու, բացահայտելու անհատին: Պոլսահայ մեր հյուրերը երկօրյա ճամփորդությունից արդեն դարձան ընկերներ՝ թե մեծ, թե փոքր, կամ ինչպես իրենք կասեին` մենձ ու պստիկ: Հետաքրքիր, խաղաղ մարդկային տեսակ՝ նպատակներով լեցուն, գործուն, բանիմաց, տվող ու վերցնող ու միշտ շնորհակալ: