• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց գործուղելու մասին

ՀՐԱՄԱՆ
21․03.2017թ.

Կրթահամալիրի և Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում.

  1. 2017թ. մարտի 22-ին Մարգարա գյուղ գործուղել դասավանդողներ Լիանա Հակոբյանին, Կարինե Խառատյանին, Մարինե Ամիրջանյանին, Վեներա Խառատյանին, Արևելյան դպրոցի սովորողներ Հրաչ  Ղալամքարյանին, Լևոն Ղալամքարյանին, Գրիգոր Գրիգորյանին, Հայկ Արշակյանին, Արշակ Առուստամյանին և Էլեն Կարապետյանին:
  2. Խմբի ղեկավար նշանակել Լիանա Հակոբյանին:
  3. Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել դասավանդողների ուսումնական պարապմունքների փոխարինումը, սովորողների համար այն դիտել որպես ուսումնական պարապմունք «Սովորող-սովորեցնող» նախագծով:
  4. Մարգարայի դպրոցին, որպես օգնություն, կրթահամալիրի պահեստից տրամադրել փորձանոթների հավաքածու:
  5. Մասնակիցներն իրենց բլոգներում ներկայացնում են գործուղման ընթացքը:
  6. Լիանա Հակոբյանին՝ մինչև մարտի 24-ը ներկայացնել գործուղման հաշվետվություն-առաջարկություն:
  7. Խմբի մեկնումը` մարտի 22-ին, ժամը 10:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ ժամը 15:00։
  8. Գործուղման մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Գազել 26 ՕՕ 89 մակնիշի մեքենայով, վարորդ` Արարատ Դալլաքյան (հեռ. 094 81 59 41):
  9. Ճանապարհածախսը՝ 15․000 (տասնհինգ հազար) դրամ, վճարել «Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2017թ․ միջոցներից:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան