Հովվի կամ Անդեորդիի եկեղեցին գտնվում է Հին Ջուղայի առջև՝ Արաքս գետի ափին: Այն երեք կողմերից շրջապատված է ժայռերով և կառուցվել է թեք ձորալանջի վրա:
Ավանդությունը պատմում է, որ 13-րդ դարում երկու հովիվ եղբայրներ Արաքսի ափերին դեմ դիմաց, կառուցում են միանման մատուռներ: Այսօր կանգուն է միայն մեկը՝ Ատրպատականի տարածքում գտնվող սուրբ Անդրեորդու եկեղեցին, որն հայտնի է Հովվի մատուռ անունով: