• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թող գա նա...

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ 

ինքնադրսևորման լիարժեք-գրավիչ կրթական միջավայր նրա համար, ով`

  • սովորում է մտածել-ուսումնասիրելով.
  • ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին գերադասում է.
  • ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
  • շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
  • շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ. ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի է դառնում.
  • տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
  • հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:

Սեբաստացին իր կրթության պատվիրատուն է և կազմակերպիչը։

Կրթահամալիրը տարբեր կրթական հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է.

  • Նախադպրոցական կրթություն
    2-4 տարեկանների զարգացման խմբեր
    5 տարեկանների ուսուցում
  • Հիմնական կրթություն
    1-3-րդ դասարաններ
    4-5-րդ դասարաններ
    6-9-րդ դասարաններ
  • Միջնակարգ կրթություն
    10-12-րդ դասարաններ. սովորողի անհատական ուսումնական պլան
  • Մասնագիտական կրթություն լիցենզավորված մասնագիտություններով
    Արհեստագործական 3-ամյա ուսուցում հիմնական կրթության հիմքով
    Արհեստագործական 1-ամյա ուսուցում միջնակարգ կրթության հիմքով
    Միջին մասնագիտական ուսուցում հիմնական և միջնակարգ կրթության հիմքով
  • Լրացուցիչ կրթություն՝ բոլոր տարիքների սովորողների և մեծահասակների համար

Ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառական։ Կրթություն անիվների վրա։ Սովորողները, ուսուցիչները հաճախում են նոթբուք-նեթբուքով։ Ուսուցում WiFi ծածկույթով ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, բնության, պատմության հուշարձանների մոտ, թանգարանում, համերգասրահում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարում, ստեղծագործական հավաքում։

Ուսուցման մեդիամիջավայրը՝ բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, «Սեբաստացիներ» TV, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրեր։

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, սկսած 1-ին դասարանից` ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ դասընթացների, գործունեության, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով. նախասիրությունների զարգացման պատանեկան բաց ակումբներ։ Ուսումնական օրացույցով որոշված բաց, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, ճամբարների. ուսումնական արձակուրդներ՝ սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր, մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց. լրացուցիչ կրթություն. երկարացված օրվա կազմակերպում. անընդհատ ուսուցում. սովորողների ապահով տեղափոխում։

Կրթական փոխանակումներ. հարմար կացարաններ։

Տնօրեն՝ Աշոտ Բլեյան, (374.94) 43 10 99, [email protected]
Կենտրոն, 74 72 46, [email protected], Րաֆֆի 57

Կրթական հաստատություններ

  • Նոր դպրոց-պարտեզ, Ա. Բաբաջանյան 47/1, 74.43.80, ղեկավար` 094. 20.84.40, [email protected]
  • Դպրոց-պարտեզ, Ա. Բաբաջանյան 38/1, 74.21.72, ղեկավար` 077.43.55.41, [email protected]
  • Գեղարվեստի կրտսեր դպրոց, Րաֆֆու 69/1, 73.52.10, ղեկավար` 093.30.93.89, [email protected]
  • Հիմնական դպրոց, Իսակովի 52/6, 73.61.00, ղեկավար` 093.40.84.55, [email protected]
  • Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, 73.23.30, ղեկավար`093.56.36.41 , [email protected]
  • Ավագ դպրոց, Ա.Բաբաջանյան 25, 740042, ղեկավար` 095.61.70.70  [email protected]
  • Քոլեջ, Անդրանիկի 92/1, 74.00.22, ղեկավար` 094.53.22.90,[email protected]

Ուսումնական կենտրոններ

  • Երաժշտության և պարի դպրոց, Ա. Բաբաջանյան 25, ղեկավար՝ 098 919920
  • Ռազմա-մարզական ուսումնական կենտրոն, Ա. Բաբաջանյան 25
  • Բնասերի դպրոց, Ա. Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ 093 425054
  • Գեղարվեստի դպրոց, Րաֆֆու 69/1, 73.52.10, ղեկավար` 093 405367
  • «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն, ղեկավար՝ 094 340454
  • Հայրենագիտության, ուսումնական ճամփորդությունների և կրթական փոխանակումների ուսումնական կենտրոն. Ա. Բաբաջանյան 25, ղեկավար՝ 094 930443
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոն, Ա. Բաբաջանյան 25, ղեկավար՝ 093 562877
  • Մանկավարժական աջակցության
  • Հրատարակչություն
  • Մեդիագրադարան, Րաֆֆի 57, ղեկավար՝ 093 505942
  • Mskh.am, Րաֆֆի 57, ղեկավար՝ 094 819025