• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երգող ու ստեղծագործ դպրոց. 25 տարի

Նկարագրություն: 
Երեկ՝ հունիսի 20-ին, առաջին անգամ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում սեբաստացիների երկար սպասված համերգ-ներկայացումն էր: Երգող դպրոցը կրկին համախմբել էր հարյուրավոր ունկնդիր սովորողների, ծնողների, երաժիշտների: Բեմից ուրախությամբ նկատեցի իմ սիրելի դասախոսներին, կրթահամալիրիր երաժիշտ բարեկամ-գործընկերներին՝ Արթուր Շահնազարյան, Մարտուն Իսրայելյան, Էդուարդ Թադևոսյան, Գրիգոր Առաքելյան, Գոհար Հարությունյան, Աշոտ Ղազարյան, Ժաննա Զուրաբյան, Ռոմեն Դավթյան, Հովհաննես Մանուկյան ... Համերգասրահում տիրող ջերմությունն ու հիացմունքը ստիպեցին անտեսել ամառվա տոթը և շուրջ մեկուկես ժամ վայելել կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերի, գործիքային տրիոյի, մենակատարների կատարումները: Բոլորս հիացմունքի ու հուզմունքի բազում պահեր ապրեցինք: Շնորհակալ եմ ու տպավորված: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի