• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բասկետբոլի ընկերական խաղ. Շուշի-Երևան

Նկարագրություն: 
Մայիսի 2-ին, Շուշիում մեր Դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի բասկետբոլիստների թիմը` REDBOOL-ը և Շուշիի Խաչատուր Աբովյանի թիվ 2 դպրոցի բասկետբոլիստների թիմը` BLECBOOL-ը, միասին անցկացրին ընկերական խաղ: Խաղի ընթացքում չէին դադարում ոգևորող ձայները և, գնդակը ցանց մտնելուց հետո, գոռոցները: Ավելի ուշ խաղին միացան նաև մարզիչները՝ ընկեր Ալինան և ընկեր Գենադին: Մենք պարտվեցինք, բայց պարտվեցինք պատվով: Մենք գոհ ենք մեր խաղից: Խաղը վերջացավ ձեռքսեղմումով: Կրթահամլիրի կողմից Շուշիի թիմին նվիրեցինք բասկետբոլի գնդակ, իսկ BLECBOOL-ի բասկետբոլիստները գնդակը նվիրեցին իրենց թիմի ամենա-ամենա փոքրիկ մասնակցին, որը ընդամենը 3-րդ դասարան էր: Ծափերով շնորհավորեցինք հաղթող թիմին: Լավ խաղ էր: Սոնա Մայիլյան, 7-րդ դասարան. լուսանկարները՝ Զիմենկա Դիանայի, 9-րդ դասարան, Միջին դպրոց