«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում, լուսանկարում է Տաթև Աբրահամյանը․
Հերթական ուրբաթն էր, հերթական տոնը: Այս անգամ պատասխանատու էր Միջին դպրոցը: Մեդիաուրբաթի առաջին մասով հանդես եկան կրթահամալիրի մարմնամարզիկները՝ իրենց հետաքրքիր խաղ- մարմնամարզությամբ: Այնուհետև տոնական տրամադրություն տիրեց ողջ Մարմարյա սրահում, քանի որ Միջին դպրոցը հանդես էր գալիս դպրոց-երգչախումբ ձևաչափով, իսկ երգերը, իհարկե, ամանորյա էին: