Շատ կարևոր է, որ մարտի 21-ից, ինչպես նախատեսված է մեր օրացույցում, մեկնարկում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը, երբ կրթահամալիրի հաստատություններում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստում, Հիմնականում, Միջին և Ավագ դպրոցներում, Քոլեջում՝ նախակրթարանի խմբերում, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-11-րդ, 12-րդ դասարաններում, երկարօրյա, լրացուցիչ կրթության ու մասնագիտական ուսուցման խմբերում-կուրսերում աշխատանքը կրթահամալիրում թե տանը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդության ժամանակ դառնում է մասնակցություն ուսումնական նախագծերին, և դպրոցները ինքնին դառնում են նախագծերի կազմակերպիչներ։ Ուսումնական պարապմունքներն սկսում են ժամը 9.00-ին։ Կրթահամալիրի երթուղիներն աշխատում են, ինչպես նախկինում։ Ուսումնական նախագծերը, ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ տանը, ճամփորդության ժամանակ, կարող են լինել անհատական, տարատարիք, ներառել կրթահամալիրի այլ դպրոցի, քոլեջի սովորողներին, աշխատողներին...