«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Արդեն գրեթե 1 տարի է,ինչ ես սեբաստացի եմ: Այստեղ եմ տեղափոխվել՝ Ա.Ս. Պուշկինի անվան դպրոցից,որը ինձ համար դարձել էր երկրորդ տուն, առանց որի ես իմ առօրյա կյանքը չէի պատկերացնում: Անկեղծ ասած միշտ վախենում էի կորցնել դպրոցս և տեղափոխվել ուրիշ դպրոց՝ կտրվելով իմ երկրորդ տնից, որտեղ ամեն ուսուցիչ և սովորող դարձել էր հոգուս մի մասնիկը: Բայց եկավ այն պահը, երբ իմ վախերը իրականություն դարձան: