• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտնականներն ընդդեմ պլանշետների

 

Համաշխարհային բոլոր հեղինակավոր լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ գիտնականների կարծիքով պլանշետների օգտագործումը վնաս է հասցնում երեխաների առողջությանը: Նրանք, մասնավորապես, վարքային բնույթի հիմնախնդիրների առաջացումը և սոցիալական զարգացման դանդաղումը կապում են պլանշետների հաճախակի օգտագործման հետ: Այդ երևույթը հատկապես դրսևորվում է 8 տարեկանից մեծ երեխաների մոտ:

   Միաժամանակ գիտնականները չեն ժխտում պլանշետների օգտագործման հետ կապված դրական գործոնները` օգնում է ուղեղի առանձին հատվածների զարգացմանը և հանգստացնում է երեխաներին:

   Չնայած դրական գործոնների առկայությանը, գիտնականները պնդում են, որ ծնողները պետք է լրջորեն սահմանափակեն պլանշետների օգտագործումը և հետևեն, որպեսզի երեխաներին քնի, ընթերցանության և մեծերի հետ համագործակցության համար ժամանակ մնա:

                                                                                                  Ներկայացրեց  Ա. Տիգրանյանը