• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տակաշորեր հագցնելու հմտությունը

 

Բազմաթիվ մայրիկների համար մեկանգամյա օգտագործման տակդիրները չափազանց հարմար են. դրանք փոխվում են հեշտությամբ, լվանալու կարիք չկա, միակ թերությունը թանկ գինն է …

    Մեկանգամյա օգտագործման տակաշորերը բաղկացած են մի քանի շերտերից. խոնավությունը, անցնելով  վերևի շերտով, թափանցում է ներքևինի մեջ, որտեղ էլ լրիվ ներծծվում է: Այդ շերտը ներքևի կողմից պաշտպանված է անջրաթափանց թաղանթով:  Տակաշորերը արտադրվում են տարբեր չափերի ու ձևերի, տղաների ու աղջիկների համար, բայց մեզ մոտ, անհայտ պատճառներով, վաճառվում են տարբեր չափսերի, բայց աղջիկների ու տղաների համար ընդհանուր տակդիրներ: Մեկանգամյա օգտագործման տակդիրներն այնքան լավ են պահում խոնավությունը, որ ծնողներն անգամ մոռանում են դրանք ժամանակին փոխել: Եվ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք հետագայում լուրջ հիվանդությունների պատճառ են հանդիսանում:

     Մեկանգամյա օգտագործման տակդիրի անվտանգությունը և հագցնելու հմտությունները օգնել է բացահայտել ԱԱԻ – ի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ Ն.Ա.Ասատրյանը:

   Նորածին երեխաների տակդիրները ցանկալի է փոխել օրը 5 – 6 անգամ: Պարտադիր պետք է փոխել արթնանալուց, կերակրելուց հետո, որովհետև ուտելու ժամանակ արտաթորում է տեղի ունենում, լողանալուց հետո և գիշերը` քնելուց առաջ: Եթե մայրիկներն երկար պահեն երեխային նույն տակդիրի մեջ, կառաջանան շփաբորբեր: Բացի այդ, խորհուրդ է տրվում հանել երեխայի տակդիրը տնային պայմաններում, եթե նա հյուր չի գնացել, կամ չափազանց ցուրտ չէ: Նույնիսկ տակդիրը փոխելու ժամանակ պահանջվում է մի քանի րոպե, որի ընթացքում մաշկը կհասցնի շնչել:

   Երբ երեխան ջերմում է, տակդիրով երեխայի մարմնի մոտ մեկ երրորդը` որովայնը և հետույքը, տակդիրի տակ մնացած հատվածն է: Երբ տալիս ենք ջերմիջեցնող դեղ, հաստատ մարմնի այդ հատվածից ջերմարտադրում տեղի չի ունենա և ոչ մի ջերմիջեցնող լիարժեք չի կարող կարգավորել երեխայի ջերմությունը: Ուստի ` բարձր ջերմության ժամանակ խորհուրդ է տրվում տակդիրներ չհագցնել:

   Տակդիրները ոտքերի ծռություն չեն ստեղծում:

   Տակդիրը փոխելու ժամանակ մայրն անպայման պետք է լողացնի փոքրիկին: Խոնավ անձեռոցիկներով գայթակղվելու դեպքում ևս երեխաների մոտ կարող են առաջանալ շփաբորբեր, որովհետև դրանք հոտավետ նյութերով են հարստացված:

                                                                            Բժիշկ-առողջագետ`  Նելլի Այվազյան