• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնչառական վարժություններ` խորը շնչառության կամային վերացում Բուտեյկոյի մեթոդով

 

    Մեր օրերում . երբ էկոլոգիապես աղտոտված միջավայրի , թունաքիմիկատներով լի սննդի , փոշու , ներկերի , լաքերի , կենցաղային ամբողջ քիմիայի , տարատեսակ վարակների , սթրեսների արդյունքում մեծ տարածում են ստացել տարատեսակ  հիվանդությունները , մարդկանց մեծամասնության շնչառությունն այս կամ այն չափով խախտված է , ուստի խիստ արդիական է շնչառության նորմալացման Բուտեյկոյի մեթոդի կիրառումը << Դարի >> հիվանդությունների ` բրոնխային ասթմայի , նևրոզների , միգրենի բուժման մեջ :

   Շնչառության նորմալացման Բուտեյկոյի մեթոդը հնարավորություն է տալիս ազատվել շատ հիվանդություններից ` վերականգնելով նորմալ շնչառությունը և պահպանել այն ամբողջ կյանքի ընթացքում :  Այս խնդիրների շուրջ դասախոսություն է կարդացել ԱԱԻ - ի ասիստենտ Լ.Մ. Հովհաննիսյանը:

   Հայտնի գիտնական , ֆիզիոլոգ , բժիշկ – կլինիցիստ Կ.Պ.Բուտեյկոյի համար այս մեթոդի հայտնաբերման պատճառ է հանդիսացել իր հիվանդությունը ` չարորակ հիպերտոնիան : Հայտնաբերելով մեթոդը` նա նախ սկսել է կիրառել այն իր վրա : Հետագայում, համոզվելով մեթոդի արդյունավետության մեջ ` նա սկսել է ուսումնասիրել այն նաև իր հիվանդների վրա և աշխատանքները շարունակել է Նովոսիբիրսկի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղում :

   Ավելի ուշ Բուտեյկոյի մեթոդն ապացուցվել է և կիրառվել շատ հիվանդությունների բուժման կոմպլեքսում , իսկ 1997 թ – ին այն ներդրվել է  նաև Հայաստանում : 

   Հայաստանում Բուտեյկոյի մեթոդը հաջողությամբ կիրառել է բժշկուհի Հասմիկ Հակոբյանը / ծնվ. 1961թ., Մարտունու շրջանի Ծովինար գյուղում /: Նա ինքը տառապում էր բրոնխային ասթմայով, սակայն այլ դաժան հիվանդության պատճառով, ցավոք, երկու տարի առաջ, այդքան վաղ հեռացավ կյանքից: Նա մտադիր էր ուսումնասիրել այդ շնչառության ազդեցությունը դպրոցականների իմունային համակարգի վրա:

    Գտնում են, որ նշված մի շարք հիվանդությունների պատճառը խորը շնչառությունն է` գերօդափոխությունը:

   Խորը շնչառության ժամանակ օրգանիզմից նորմայից ավելի է հեռանում CO2 գազը , ինչի արդյունքում նվազում է դրա պարունակությունը թոքերում , արյան մեջ և բոլոր բջիջներում , առաջանում է նյութափոխանակության խանգարում , դժվարանում է թթվածնի անցումն արյունից դեպի ուղեղի , լյարդի , սրտի , երիկամների և այլ օրգանների բջիջներ ` առաջացնելով թթվածնային քաղց : Օրգանիզմը պաշտպանվում է CO2 – ի չափից ավելի հեռացումից ` նեղացնելով այն ուղիները , որոնցով հեռանում է CO2 – ը ` քիթը , բրոնխները :

   Բուտեյկոյի մեթոդն առաջին հերթին կիրառելի է որպես կանխարգելում, որպես առողջ ապրելակերպի հիմնական մաս:

                                                                              բժիշկ-առողջագետ`ՆԵլլի Այվազյան