• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
07.06.2018թ.

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնի  10 հոգիանոց նախագծային խումբը 2018թ. հուլիսի 2-5-ին հյուրընկալվում է կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության կազմակերպիչներ ճանաչել Ջուլի Սիմոնյանին և ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի (պատասխանատու` Անուշ Հովհաննիսյան) կրթական փոխանակումների կացարանում․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել կացարանի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված

Ընդունելության ծրագիր

Ճամբարականների երևանյան գործունեության բովանդակություն
• մասնակցություն Մուտք ստեղծագործական հավաքով ճամբարի գործունեությանը
• լողափնյա պարտեզները, ամառային դպրոցը, դասավանդողների մուտք ճամբարը ճամբարականի տեսախցիկից
• ազգային պարի, երգի ուսուցում
• մարզական պարապմունքներ, լող
• շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ և ֆոտոֆլեշմոբ
• երևանյան թափառումներ-լուսանկարչություն
• Մաֆիայի առաջնություն Էրիկ Թելունցի հետ
•  «Իմ ընտրությունը» քննարկում Նարեկ Եղիազարյանի հետ
• Ճամբարային նախագծերի առցանց ֆոտոցուցահանդես. «Ֆոտոխցիկս կրթահամալիրի բանգլադեշում»

Հուլիսի 2

12.00        դիմավորում Մայր դպրոցում, շրջայց, ճամբարային ծրագրի ներկայացում, առաջարկներ
13.00        հանդիպում կրթահամալիրի կինո-ֆոտո ընտրությամբ խմբի սովորողների հետ
14.00         ճաշ Արևելյան դպրոցում
14.30         «Ամառային պարտեզ» ֆոտոպլեներ
15.30         քայլքով դեպի Արևմուտք
17.00         Մաֆիա ինտելեկտուալ խաղի առաջնություն
19.00         ընթրիք
20.00-ից՝    երևանյան թափառումներ-լուսանկարչություն

Հուլիսի 3

08.30     նախաճաշ
09.30-ից՝   շրջայց ամառային պարտեզներում.  «Ֆոտոխցիկս կրթահամալիրի բանգլադեշում»
11.30       «Սովորող սովորեցնող» նախագիծ.պարատուն-պարուսուցում
13.00       ինտելեկտուալ խաղ
14.00      ճաշ Արևելյան դպրոցում
15.00      լող
17.00         Մաֆիա ինտելեկտուալ խաղի առաջնություն
19.00         ընթրիք
20.00-ից՝    երևանյան թափառումներ-լուսանկարչություն

Հուլիսի 4

08.30     նախաճաշ
09.30-ից՝   շրջայց ամառային պարտեզներում.  «Ֆոտոխցիկս կրթահամալիրի բանգլադեշում»
11.30      «Սովորող սովորեցնող» նախագիծ.պարատուն-պարուսուցում
13.00      «Իմ ընտրությունը» քննարկում Նարեկ Եղիազարյանի հետ
14.00         ճաշ Արևելյան դպրոցում
15.00        լող
16.00-ից    լուսանկարների տեսակավորում, հրապարակում
18.00         ընթրիք
20.00-ից՝    երևանյան թափառումներ-լուսանկարչություն

Հուլիսի 5

08.30     նախաճաշ
10.00     ճամբարային առօրյայի ամփոփիչ կլոր սեղան-ցուցադրություն
11.00     ճանապարհում