• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27.04.2018թ.

Մայիսի 2-4-ը կրթահամալիրում կազմակերպվում է դասվարների  (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 3-րդ փուլը: Այդ նպատակով.

  1. «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար Լուսինե Փաշայանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը, պատասխանատուներին (հավելված 1)․
  2. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  3. վերապատրաստման լուսաբանումը համարել վերապատրաստող, վերապատրաստվող մասնակիցների, սովորողների ուսումնական աշխատանքը. համակարգող՝ Գոհար Բալջյան.
  4. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9.00-ին կազմակերպել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում․ պատասխանատու՝ Լուսինե Փաշայան․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան