• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կրթահամալիրի դպրոց-պարտեզներում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցները շարունակում են  2017-2018  ուստարվա ընդունելությունը՝

  • 2-5 տարեկանների զարգացման խմբերում
  • 5 տարեկանների ուսուցման դասարաններում
  • 1-ին դասարաններում
  • 2-3-րդ դասարաններում
  • 4-5-րդ դասարաններում

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկահեռավարտնային ուսուցում։

Ուսուցման բաց, ամբողջական ներառական միջավայր։ Երկարացված ուսումնական օրվա կազմակերպում։ Սովորողների տեղափոխում քաղաքի բոլոր կողմերից, մերձակա բնակավայրերից։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով,ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։Ուսումնական պլանների անհատականացում սովորողի ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ, ուսումնական ճամբարներ։ Ուսումնական ագարակ, կենդանիների-բույսերի խնամք։ Արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանց։ Քաղաքային, արշավախմբային ճամբարներ, կրթական փոխանակումներ։

Տեղեկատու՝