• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, ավագ դպրոցում, քոլեջում, լրացուցիչ կրթության կենտրոններում։

Նախադպրոցական կրթություն

  • 2-5 տարեկանների զարգացման խմբեր
  • 5 տարեկանների ուսուցման դասարաններ

Հիմնական կրթություն

  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ
  • 6-9-րդ դասարաններ

Միջնակարգ կրթություն

  • 10-12-րդ դասարաններ. խորացված (նախամասնագիտական, մասնագիտական)  ուսուցումը՝ սովորողի անհատական ուսումնական պլանով

Մասնագիտական կրթություն լիցենզավորված մասնագիտություններով

  • Միջին մասնագիտական ուսուցում հիմնական և միջնակարգ կրթության հիմքով
  • Արհեստագործական 1-ամյա ուսուցում միջնակարգ կրթության հիմքով

Լրացուցիչ կրթություն՝ բոլոր տարիքների սովորողների և մեծահասակների համար

  • Երաժշտություն՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կիթառ, ֆլեյտա, վոկալ, երգչախումբ
  • Պար
  • Գեղարվեստ՝ կերպարվեստ, գունանկար, գծանկար, քանդակ, համակարգչային գրաֆիկա, դիզայն, հագուստի մոդելավորում, խեցեգործություն
  • Թատրոն
  • Կինո-ֆոտո
  • Օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն
  • Համակարգչային ծրագրեր
  • Բնագիտություն-տեխնիկական ստեղծագործություն
  • Բույսերի, կենդանիների խնամք և բազմացում
  • Շախմատ
  • Հնգամարտ, եռամարտ, մարմնամարզություն, լող, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս
  • Արհեստներ
  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ

Ուսուցման կազմակերպման ձևերը 1-12-րդ դասարանում՝ առկա, հեռավար, տնային ուսուցում։

Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Սկսած 1-ին դասարանից` ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ դասընթացների, գործունեության, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի դպրոցների տեղեկատու