• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բոլոր-բոլորին, սեբաստացի-ոչ սեբաստացի...

Մայիսի 12
ժամը 11.00
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կենտրոնական ընթերցասրահ
Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն.
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հինգշաբթի` մայիսի 12-ին, կազմակերպում է կլոր սեղան-հանդիպում, որին կմասնակցեն կրթահամալիրում 1990-ականներին հրապարակված «Մենք» և «Ծիր-Կաթին» թերթերի խմբագիրները, հեղինակներն ու խորհրդատուները, այն օրերի և այսօրվա պատանի լրագրող-սովորողները, կրթահամալիրի դասավանդողներ, էլեկտրոնային ամսագրերի ղեկավարներ, խմբագիրներ: Մենք շատ ենք ցանկանում, որ ավագ սեբաստացիներն իրենց փորձը, հաջողությունների բանաձևերը, անցած ճանապարհը ներկայացնեն նորօրյա սեբաստացիներին, պատմեն՝ ինչ են անուն իրենք այսօր: 
Այսպիսով, սիրով հրավիրում ենք բոլորին մայիսի 12-ին, ժամը 11.00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահ:
 
Հասցե. ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25, հեռ. 093 56 28 77