• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ղարագյոլ կամ Սև լիճ

Նկարագրություն: 
Ղարագյոլը կամ Սև լիճը գտնվում է Արդվինի գավառում՝ Բորճկա քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա՝ բարձրաբերձ, անտառապատ լեռների գրկում: Լճի մակերևույթը կազմում է 368 հեկտար: 2002 թվականից թուրքական իշխանությունների կողմից տարածքը ճանաչվել է որպես բնական արգելոց ու կրում է Ղարագյոլի ազգային պարկ անվանումը: Լիճը գոյացել է 1800-ական թթ. Կլասկուր անունը կրող յայլայի սողվածքային փլուզման արդյունքում: Տեղանքի անտառապատ հարուստ ծածկույթն ու բուսական աշխարհի բազմազանությունը գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու ուշադրությունը: Դրա համար էլ այս տարածքում զգալիորեն զարգացած է արշավային տուրիզմը: Չնայած Բորճկայից իր նկատելի հեռավորությանը՝ դեպի Սև լիճ տարեկան միջին այցելությունների թիվը հասնում է 20000-ի: Զբոսաշրջիկների համար նախատեսված կայանատեղիում կա փոքրիկ հյուրանոց՝ նախատեսված 20 հոգու համար: Այն նաև հրաշալի զբոսանքի վայր է տեղաբնակների համար: Ուխտագնացների մեր խումբը երջանիկ պատահականությամբ երփներանգ գույներով ու աշնան արևի ճառագայթներով շողշողուն այս լճում ներկա եղավ հարսանյաց արարողության: Մենք սրտանց շնորհավորեցինք ամուսնական զույգին ու խնդրեցինք, որ հարսնացուն էլ ձեռքը դնի մեր աղջիկների գլխին: