Ողջույն, ես Մանեն եմ, կիրակի օրվանից՝ արդեն ճամփորդ Մանեն: Դե՜, ես դեռ չծնված էի ճամփորդում, բայց էս մեկն ահագին լուրջ արշավ էր, ոչ ավելի, ոչ պակաս՝ քայլարշավ դեպի Թեժառույքի վանական համալիր, որտեղ մի լա՜վ շրջելուց հեռո գնացինք Մեղրաձորի ջրվեժներ: Այստեղից շատ բան չեմ հիշում, որովհետև անձրևից հետո այնպիսի մաքուր օդ էր, որ երկա՜ր-երկար քնեցի... վրանում:
Իմ օրվա մասին ավելի պատկերավոր՝ Սոնա մորաքրոջս լուսանկարներում: