• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կապույտ լազերն իրողություն է

Հրապարակում ենք գարնանային օլիմպիադայի նյութերը
Լրագրություն. օտարալեզու աղբյուրից լրաքաղ գիտական թեմայով

Հրայր Ղահրիյան
10-4 դասարան

 Պրոֆեսսոր Սիլվեստեր Պորովսկու խումբը կարողացել է բոլոր առավել հայտնի գիտական ինստիտուտներից առաջ անցնել կապույտ լազերի ստեղծման մրցավազքում: Գյուտն արվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի մաս կազմող Յունիպրեսում` Վարշավայի՝ բարձր ճնշման հետազոտությունների կենտրոնում: Նվաճումը հնարավոր դարձավ շնորհիվ լեհ գիտնականների տաղանդի, ովքեր բարձր ճնշման տակ գտել են գալիումի նիտրիդի բյուրեղներ: Իրենց դիոդներով, որոնք էլեկտրամագնիսական սպեկտրի կապույտ մասում արձակել են ալիքի երկարության լույս, օպտիկական դիսկերը չորս անգամ ավելի շատ տեղեկատվություն կարող են պարունակել, քան նախկինում, ինչը նշանակում է, որ ապագայում CD-ROM սկավառակները կկարողանան պարունակել ավելի շատ տվյալներ, քան հիմա կարող են կարմիր լազերներով, որոնք օգտագործվում են տեղեկատվությունը կարդալու և ձայնագրելու համար: Կապույտ դիոդները օգտագործվել են բժշկական դիագնոստիկ փորձարկումներում, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիտորինգում: Ի լրումն, ռազմագետները նույնպես շատ հետաքրքրված են կապույտ լազերով: Կարմիր, կանաչ և կապույտ լազերների կիրառությունը կբերի հեռուստեսությունների և տեսապրոյեկտորների նոր սերնդի:

(անգլերենից)