• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ընթերցանություն

 

Ես մանկուց սիրել եմ գիրք կարդալ: Անընդհատ կարդում էի: Իհարկե, բակում էլ էի խաղում, հասցնում էի ամեն ինչ, ինչ որ իմ տարիքի երեխաները: Բայց հասցնում էի նաև կարդալ, մինչև անգամ վարակել էի իմ բոլոր ընկերներին: Մենք գրքեր էինք փոխանցում իրար: Բացահայտում էինք գրքեր ու փոխանակում:

Առաջարկում եմ իմ կարդացած գրքերից մի ցանկ: Ցանկը կշարունակեմ ամբողջ ամառվա ընթացքում՝ տարբեր տարիքի սովորողների համար: Այն, ինչ այժմ առաջարկում եմ, կարդացել եմ մոտավորապես 8-12, գուցեև 14 տարեկան հասակում, մոտավոր եմ հիշում, բայց այս գրքերը այնքան լավն էին, բովանդակալից ու գրավիչ, որ մեծ հաճույքով հիմա էլ եմ թերթում, կարդում ամենասիրելի էջերը, կտորները:

  1. Ջերալդ Դարրել ,, Խոսոսղ կապոցը,,
  2. Դոնալդ Բիսեթ – Հեքիաթներ, ,,Մոռացված ծննդյան օրը,,
  3. Էդմոնդո դե Ամիչիս ,,Սիրտը,,
  4. Հյուսեյն Աբասզադե  ,,Շոկոլադ բաժանող աղջիկը,,
  5. Աստրիդ Լինդգրեն  ,,Երեք վիպակ մանչուկի և Կառլսոնի մասին,, , ,,Լյուննեբերգցի Էմիլի արկածները,,                                                                                                              Մաղթում եմ հաճելի ընթերցանություն: Կարդացեք սիրով, գտեք ձեզ գրքերի մեջ, լսեք տողատակերում ասվածը ու... հարստացեք:                                                                          Սիրով՝ Լուսինե Մանուկյան