ՀՐԱՄԱՆ
25.04.2018 թ.
«Ուխտագնացություն պատմական Հայաստան» նախագծի շրջանակում թույլատրել Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների ճանաչողական-հայրենագիտական ուխտագնացությունը Արևմտյան Հայաստան՝ Կարս, Բայազետ, Վան, Բերկրի։ Նախագծի իրագործման հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակից սովորողները, ուսուցիչներն ու ծնողները: Նախագիծը պատշաճ կազմակերպելու նպատակով.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
հավելված 1
Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր
Մեր գրականության Վանը
Օր առաջին
Երևանից մեկնում դեպի հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետը (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան՝ կանգ առնելով Ծովակն լճի (Չլդըր) ափին: Այնուհետև կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այնուհետև կշարժվենք դեպի Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով՝ ճանապարհին մտնելով Խծկոնքի վանական համալիր, որի ավերակների մոտ կանգուն է միայն մեկ եկեղեցի: Հին Բայազեդում կբարձրանանք Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը և Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից:Բայազետից կուղևորվենք դեպի Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:
Օր երկրորդ
Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Կտեսնենք Խոշաբի բերդը, Հայկաբերդը, որտեղ, ըստ ավանդության, Հայկ Նահապետը սպանել է Բելին: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի «Վանա տառեխը», որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հնարավորության դեպքում բերդի բարձունքից կտեսնենք Վանա լճի մայրամուտը:
Գիշերակաց Վանում:
Օր երրորդ
Առավոտյան, բարձրանալով Վարագա լեռը, կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք վանական համալիրում (որ տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր:
Այնուհետև կնավարկենք Կտուց և Լիմ կղզիներ: Երեկոյան կշարժվենք Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:
Օր չորրորդ
Վաղ առավոտյան կգնանք Բերկրի քաղաքի լիցեյ (ավագ դպրոց), կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Կշարժվենք դեպի Սբ. Ստեփանոս եկեղեցի, Մրենի եկեղեցի՝ Արաքսի ափին, կշարժվենք դեպի Անի՝ 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները:
Վերադարձ Երևան
հավելված 2
Մասնակիցների ցուցակ
Սովորողներ
Դասավանդողներ
Ծնողներ