• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
19․01.2018թ.

Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների 15 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 22-27-ը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.

  1. նախագծի համակարգող ճանաչել կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների ճամբարների ղեկավարներին՝ Մարթա Ասատրյանին, Վարդուհի Հայրյանին․
  2. համակարգողներին՝ ապահովել.
  • վրաստանցի սովորողների, դասավանդողների՝ 2-3 հոգիանոց խմբերով ներառումը միջին, ավագ դպրոցի ճամբարային նախագծերում,
  • զբոսաշրջության մասնագիտական ուսուցման սովորողների մասնակցությունը երեկոյան զբոսանքներին՝ որպես զբոսավար.  պատասխանատու՝ Գայանե Թերզյան.
  • վրացախոսների ակումբի սովորողների աջակցությունը վրաստանցի սովորողների օրվա, նախագծային աշխատանքների լուսաբանմանը. պատասխանատու՝ Ռինա Շագինյան.
  • խմբի համար կազմակերպվող երգուսուցման (պատասխանատու՝ Աննա Երիցյան), տեխնոլոգիական (պատասխանատու՝ Անի Հովհաննիսյան), մարզական (պատասխանատու՝ Միքայել Ղազարյան) պարապմունքներում՝ միջին-ավագ դպրոցների սովորող-սովորեցնողների.
  1. նախագծի օրվա աշխատակարգը, ամփոփիչ կլոր սեղանի ծրագիրը մշակել, ներկայացվող նյութերը պատրաստել վրաստանյան խմբի ղեկավարների հետ.
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած աշխատակարգը 2-3-րդ կետերում նշված բաղադրիչներով (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. ընդունելության ծրագրի ամենօրյա լուսաբանումը ուսումնական աշխատանք համարել «Սեբաստացի» TV-ռադիոյի համար. պատասխանատու՝ Անի Սարգսյան, դպրոցական խմբագրությունների ղեկավարներ.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Լագոդեխիի շրջան, գյուղ Վարդիսուբանիի միջնակարգ դպրոց
Ցուցակ

  1. Կոբախիձե Կախա - դասավանդող
  2. Տղեմալաձե Սոփիկո - դասավանդող
  3. Կապանաձե Մադոնա - դասավանդող
  4. Մաճարաշվիլի Մարինա  - 4-րդ դաս․
  5. Նացվլիշվիլի Լուկա - 7-րդ դաս․
  6. Նարինդոշվիլի Թամազ - 10-րդ դաս․
  7. Տաբատաձե Նելի - 10-րդ դաս․
  8. Նացվլիշվիլի Աննա - 12-րդ դաս․
  9. Ղոչիաշվիլի Թամազի - 12-րդ դաս․
  10. Ղոչիաշվիլի Գվանցա - 12-րդ դաս․
  11. Գերգաեվի Նիկա - 11-րդ դաս․
  12. Ղոնղաձե Լուկա - 9-րդ դաս․
  13. Դավիթաշվիլի Նիկոլոզ - 7-րդ դաս․
  14. Շիխաշվիլի Մարիամ - 10-րդ դաս․
  15. Մծղերաշվիլի Դավիթ - 7-րդ դաս․
  16. Խաշմազարաշվիլի Ռուսուդան - 11-րդ դաս․
  17. Կրտիյան Ռաֆիկ - վարորդ