• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարդաձոր գյուղ

Նկարագրություն: 
Գեղարքունիքի մարզ, գյուղ՝ Վարդաձոր Պատմական ակնարկ. Մեծ Հայքի Սիսական (Սյունյաց) նահանգի Գեղարքունյաց գավառի մի գողտրիկ անկյունում է գտնվում այժմյան Վարդաձոր գյուղը: Այն տարածված է Սևանա լճից 3 կմ դեպի արևմուտք՝ Ձորագյուղ և Երանոս գյուղերի միջև՝ շրջկենտրոն Մարտունի քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք: Բնակատեղին, մինչև Վարաձոր կոչվելը, ունեցել է մի քանի անվանոմներ, Թուլուխի, Եզնիստ, Քուչուկորա, Ադամխան: Այս անվանումների մասին կան կցկտուր տեղեկություններ, և պարզ չէ, թե այս անուններից որ մեկը երբվանից է սկսել գործածվել: Մինչև 1968 թվականը գյուղը կոչվել է Ադամխան: Գյուղի այս անվանման հետ մեկ ավանդույթ կա կապված, երբ սելջուկները հարձակվել ու պաշարել են գյուղը, պայման են դրել գյուղացիների առաջ, որ իրենցից ամենաուժեղը պետք է մրցի սելջուկների «փահլևանի» հետ, այլապես, ամբողջ գյուղը սրի կքաշեն:Ադամ անունով մի մարդ, որը ժամանակին գյուղի ամենաուժեղ երիտասարդն էր, առաջ է գալիս՝ ուժերը չափելու սելջուկի հետ, բայց նա արդեն ծեր էր, իսկ գյուղի երիտասարդները լեռներում էին: Այդ ժամանակ, Ադամի փոքր հարսը, տղամարդու շորեր հագած , գալիս է հրապարակ, ներկայանալով որպես տղամարդ: Կռվի են բռնվում: Սկսվում է ահեղ գոտեմարտ: Սելջուկը հասկանում է, որ դիմացինը կին է , ու սրի մի հարվածով կտրում է այդ կնոջ կուրծքը:Լսվում է ահեղ ճիչ: Հաջորդ վայրկյանին, կնոջ ձեռքերը օղակում են սելջուկի կոկորդը, ու խեղդում նրան: Սելջուկն անշնչացած ընկնում է: Զոհվում է նաև անձնազոհ կինը: Այդ օրվանից գյուղը կոչվում է Ադամխան՝ ի պատվի անձնազոհ հարսի սկեսրայր Ադամի: