• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ եմ կարդում այսօր

Կարդում, վերընթերցում եմ Հովհաննես Թեքգյոզյանի պատմվածքները: Առաջարկում ընթերցել: Հետաքրքիր ժամանակակից է՝ բազմաշերտ, անկեղծ, դիպուկ: Թեքգյոզյանի ստեղծագործությունների մասին դեռ կգրեմ. ձայնի, կադրի, ապրումի, անշարժության հետաքրքիր խառնուրդ  տեսա այս արձակում: Մի հատված որոշեցի առանձնացրել:

Հատված «Թատերական սնահավատություններ. միջանցք և գրիմանոց» պատմվածքից

Նախ ուզում եմ խոսել ժամային ցիկլերի մասին: Սա մի վայր է, որտեղ իրավամբ կուտակված են արվեստին վերաբերվող բոլոր իզմերը: Օրվա մի պահին միջանցքը չափազանց ռեալիստական է, մյուս պահին, ակնթարթորեն, սյուռեալիստական, ապա՝ դադաիստական, հետո՝ պոստմոդեռնիստական, նույնիսկ՝ նիհիլիստական: Սակայն երկու ժամ կա (ընդ որում, թատրոնի միջանցքի ժամերը ևս կայուն չեն, մի օր նույն պահը կարող է լինել առավոտ ժամը 10:30, մյուս օրը՝ երեկոյան 5-ին կամ հազարին), որոնք մեծ շեղումների չեն ենթարկվում: Առաջին ժամն ազդարարում է դերասանական հարկ առաջին մարդու մուտքը, երկրորդը՝ ներկայացումից հետո վերջին մարդու հեռանալը: Ամենամեծ միստիկան այն պահի մեջ է, երբ դուռը բացում ու, հավաքարարից առաջ, սկսում ես քայլել հարյուր, հազար անգամ տեսած ազդագրերով ու թատրոնի երախտավորների լուսանկարներով ձևավորած միջանցքով կամ, ներկայացումից հետո հեռանում ես՝ դերասանների մարմնի, մազերի ու ներսի հոտով լցված գրիմանոցներից, որտեղ բեմական զգեստներն ու կահ-կարասին ֆիքսում, ամփոփում են նրանց վերջին շարժումներն ու արտաբեմական զգացողությունները: Հենց էդ պահերին էլ տեղի են ունենում երևույթներ, որոնք չեն վերծանվում...

Առաջարկում եմ կարդալ նաև.

«Մոխրոտիկի անվան թատրոնը»

Մնացյալ ստեղծագործությունները փնտրեք համացանցում:

Պատրաստվում եմ կարդալ «Փախչող քաղաքը» վիպակը. գրքին ծանոթ եմ հատվածաբար. համացանցում ամբողջական տարբերակը չեմ գտնում, մնում է այցելել գրախանութ: