• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագետիկները գրավեցին ևս մեկ ամրոց...

Նկարագրություն: 
Կիրակի օրը Նոր դպրոցի հայրենագետիկները արշավեցին Թալինի տարածաշրջան` Աշոտ Երկաթի ամրոց: Հասանք տեղ, տեղավորվեցինք, հաց կերանք, բայց երբ ուզում էինք ամրոց բարձրանալ պարզվեց, որ ամրոցի դուռը բանալիով փակ էր… ա~յ քեզ բան… երբեք այդ դուռը փակ չէր եղել: Սկսվեց բանալիի փնտրտուքը… ընդհուպ ընկեր Անահիտին ուղարկեցինք գյուղապետի տուն, իսկ հայրենագետիկները բաժանվեցին խմբերի ու սկսեցին խաղալ: Մի մասը ֆուտբոլ խաղաց, իսկ մյուս մասը <<թաքնվոցի>>: Վերջապես ընկեր Անահիտը բանալիներով ու ընկույզներով (գյուղապետն էր հյուրասիրել) վերադարձավ… մնացածը կպատմեն հայրենագետիկները…