• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցչի օրագիր

Սարոյանի այս պատմվածքը ինձ տարավ դեպի մանկավարժություն: Ծիծաղող սովորողներ՝ տղաներ, աղջիկներ…. Ուսումնական պարապմունքի ամենաաշխատանքային պահին… Թուլանում են ծիծաղից…. Դիտողություն…. Ավելի բուռն ծիծաղ… Իրոք չեն կարողանում իրենց զսպել… Ախր հաստատ գիտեմ, որ չարությունից չեն անում… Քանի՜ անգամ են ինձ, որպես ծրագրի ղեկավար, հրավիրել դասարան`զսպելու անզուսպ ծիծաղող սովորողին…
«Սարոյանից մինչև մանկավարժություն»

Օրհնվի համացանցը և մեր բլոգային ուսուցումը: Մինչ հանդիպումը, արդեն գիտեմ բոլորին հատ-հատ՝ իրենց բլոգներով: Էլ չեմ ասում, նրանց մի մասին նախորդ տարիներից էլ գիտեի՝mskh.am-ի միջոցով:
«Մինչև վերջ անհատականացվող և մարդասիրական ուսուցում»