Դեկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահում, տեղի կունենա Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիների օնլայն հանդիպումը բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի հետ: Կարդա՝ Յուրի Սահակյան: Մեդիափաթեթ
Դեկտեմբերի 9-ին կրթահամամալիրի գրադարանի կենտրոնական ընթերցասրահում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի սպասարկման և տեղեկատվական բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը։
Թեման էր՝ Հեղինակային իրավունքը և գրադարանները:
Տիկին Հասմիկը խոսեց eIFL-eLCA համագործակցության ու eIFL-IP ծրագրի մասին:
Ներկայացվեց ու քննարկվեցին գրադարան- Հեղինակային իրավունք կապն ու գործողությունները, կարելի-չի կարելիները, բացառություններն ու սահմանափակումները:
Սեմինարը շարունակվեց հեղինակային իրավունքի և բաց մատչելիության մասին տեղեկություն տրամադրելով:
Մասնակիցների համար արդյունավետ սեմինար էր՝ կրթահամալիրում բլոգային ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններով:
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահում կայացան վարպետության դասեր թարգմանիչներ Աշխեն Բաղչինյանի և Ալինա Միրզոյանի հետ: Ներկա էին միջին, ավագ և դպրոց պարտեզի սովորողներն դասավանդողները:
Նոյեմբերի 5- ին, ժամը 13:00 հանդիպում Դավիթ Պողոսյանի հետ: Ցանկացողները կարող են ծանոթանալ և մասնակցել:
Հանդիպումը կկայանա «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում:
Պատմությունը անցյալականություն չէ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս ձևակերպումը հաջորդ վայրկյանին դառնում է ավելի քան հասկանալի և արդիական: Պատմությունը և ընդհանրապես գրեթե բոլոր հասարակական գիտությունները միտված են ներկան ընկալելուն: Բացառություններ այստեղ չկան, ուստի էական չէ արդյոք գրական կամ պատմական տեքստը գրվել է հինգերորդ դարում թե քսանմեկերորդ:
-Եթե բավականաչափ խորանաս կրթության մեջ, կօգնի հստակ պատկերացնել՝ ինչ հնարավորություններ ունի միտքդ. ինչին՝ հարմար, ինչին՝ ոչ: Որոշ ժամանակ անց կհասկանաս, թե ինչ գաղափարներ են սազում մտքիդ: Դրա շնորհիվ շատ ժամանակ չես ծախսի՝ փորձելով հագնել այն գաղափարները, որոնք քո չափսով չեն, քոնը չեն, քոնը չեն դառնալու: Դու կիմանաս մտքիդ իրական չափսերը և համապատասխան կերպով կհագնես այն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է գրադարանավարների վերապատրաստումներ, ուղղված գրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը:
Հրավիրում ենք մասնակցելու աշխատանքային իրական գործունեության, որի արդյունքում գրադարանավարը կկարողանա.
Ամառային ընթերցանությունը շարունակվում է: Այս անգամ էլ մենք եղանք «Իքսորա» գրախանութում: Հանդիպեցինք «Իմ տատիկ Թամթիմարիան» գրքի հեղինակին, մանկագիր Նաիրա Եդիգարյանին: Նա խաղի միջոցով, կարողացավ իր նոր վիպակի համար պատմություններ հորինել: Պատկերացնում էինք, թե նավի մեջ ենք, և սկսեցինք վարել, իսկ հետո պարզվեց, որ մոռացել ենք մեր իրերը, և վերադարձանք տուն