Ինչպես որ քաղաքն ունի պարիսպներ և դռներ, բնակիչներ, իշխաններ և հարստություն, այնպես էլ մարդու քաղաքի պարիսպը մարմինն է, դռները` զգայարանները, հոգին` բնակիչը, միտքը` իշխանը, իսկ հարստությունը` հավատքը, հույսը և սերը:
Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»:
Մարտի 2-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Մեր կրթահամալիրի օրացույցում մարտի 3–ը նշված է որպես Բարեգործության օր: Բարեգործությունը մեր երկրում մեծապես կապվում է Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հետ, և մարտի 3–ը պատահական չի ընտրված՝ այդ օրը ծնվել է մեծ բարերարը (1842 – 1911 թթ.):
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում:
Ամեն անգամ, երբ ժպտում ես եղբորդ և ձեռք մեկնում, երբ լռում ես, որպեսզի լսես ուրիշներին, երբ հույսի շող ես նվիրում հուսահատներին, երբ խոնարհաբար ընդունում ես` որքան չնչին են քո հնարավորությունները, երբ թույլ ես տալիս, որ Աստված սիրի ուրիշներին քո միջոցով՝ գալիս է Սուրբ Ծնունդը: Մայր Թերեզա
«Բոլոր գոյացությունների սկիզբն աստված է, բոլոր բարիքների սկիզբը՝ սերը, բոլոր շնորհների սկիզբը՝ խոհականությունը: Աստված է բոլոր գոյացությունների սկիզբը»: Ստ. Օրբելյան
«Այն ժամանակ սուրբ և անպատմելի կարգով ծաղկում էր հրաշափառ ու հռչակավոր Թանահատի վանքը, որը գտնվում էր վերին Սյունիքի մի լեռան ստորոտի բարձրադիր տեղում, անտառի մեջ»: Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»
Սեպտեմբերի 28-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշելու է Սբ. Գևորգ զորավարի և Ռոմանոս Երգեցողի (շարականների կանոնների ստեղծողը), իսկ սեպտեմբերի 29-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնը
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել
Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Խաչվերացը Հայաստանյայց եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնը նվիրված է Քրիստոսի խաչելության խաչի գերեդարձին
Օգոստոսի 18-ին նշվում է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխումը (վերափոխում նշանակում է վերփոխվել, վեր փոխադրվել), որը կենցաղում առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ