• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
10․04.2018թ.

Ապրիլի 11-13-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրապետության դպրոցների տեխնոլոգիայի-կերպարվեստի և երաժշտության ուսուցիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 2-րդ փուլը: Այդ նպատակով.

  1. վերապատրաստման համակարգող նշանակել Գոհար Բալջյանին․
  2. տեխնոլոգիայի ուսումնական կենտրոնի ղեկավար Տաթև Աթոյանի, երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
  3. վերապատրաստող ճանաչել՝
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Զարուհի Ոսկանյան, Նարինե Դավթյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Տաթև Աթոյան, Հասմիկ Մաթևոսյան
  • Միջին և ավագ դպրոցներում՝ Կարինե Մացակյան, Մովսես Ավետիսյան, Աննա Երիցյան
  1. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  2. վերապատրաստվողների առաջին օրվա ընդունելությունը՝ ժամը 9․00-9․30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ․ պատասխանատու՝ Լուսինե Մամիկոնյան, Տաթև Աթոյան, Լիլիթ Մադոյան, Նարինե Դավթյան․
  3. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան