• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկօրյա ճամփորդության կազմակերպման մասին

 

ՀՐԱՄԱՆ
17․01.2018թ.

«Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակներում Գյումրու պատմամշակութային հուշարձաններին, նրանց պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, ավանդապատումներին ծանոթանալու նպատակով կազմակերպել Քոլեջի ուսանողների երկօրյա ուսումնական ճամփորդությունը Գյումրի: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Անահիտ Մելքոնյանին, Գայանե Թերզյանին և Վարդուհի Պետրոսյանին.
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը Գյումրի` հունվարի 19-ին, ժամը 8:00, գնացքով,  վերադարձը՝ հունվարի 20-ին, ժամը՝ մինչև 20:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Քոլեջի ուսանողներ Անահիտ Ղևոնդյանի, Աշոտ Շաբոյանի և Գյումրիի թիվ 32 դպրոցի սովորողների տներում․
  6. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա․ Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Միքայել Առաքելյան - 12-րդ դասարան
  2. Գաբրիելյան Գոհար - Քոլեջ, երրորդ կուրս
  3. Հարությունյան Պայծառ - Քոլեջ, երկրորդ կուրս
  4. Կիրակոսյան Սուսաննա - Քոլեջ, երկրորդ կուրս
  5. Աղամալյան Աննա - Քոլեջ, առաջին կուրս
  6. Շամոյան Միլենա - Քոլեջ, առաջին կուրս
  7. Շամոյան Անժելա - Քոլեջ, առաջին կուրս
  8. Սուլյան Մարիանա - Քոլեջ, առաջին կուրս
  9. Գրիգորյան Վլադ - Քոլեջ, երկրորդ կուրս
  10. Ղևոնդյան Անահիտ - Քոլեջ, առաջին կուրս
  11. Շաբոյան Աշոտ - Քոլեջ, առաջին կուրս
  12. Սերգեյան Անուշիկ - Քոլեջ, առաջին կուրս
  13. Պետրոսյան Անի - Ապագա ուսանող
  14. Եղիազարյան Անի - Ապագա ուսանող
  15. Թերզյան Օվսաննա - տատիկ

 

Հավելված 2
Ծրագիր
Օր 1

Մեկնում երկաթուղային կայարանից - 8:00
Ժամանում Գյումրի - 11:00
Այցելություն Գյումրիի թիվ 32 դպրոց - 11:30-13:00 ծանոթացում դպրոցի սովորողների հետ, կրթահամալիրի ծեսերի ներկայացում, միասնական երգերի կատարում:
Տեղավորում, հանգիստ, ճաշ - 13:00-15:00
Ծանոթացում պատմական Գյումրու հետ «Կումայրի» արգելոց-թանգարան - 15:00-18:00:
Թափառումներ գիշերային Գյումրիում:
Օրվա ամփոփում, լուսաբանում:

Օր 2

Վերկաց, նախաճաշ:
Գյումրեցիների հետ միասին քայլարշավ դեպի «Յոթ վերք» եկեղեցի և «Ամենափրկիչ» մայր տաճար:
Պտույտ Աբովյան փողոցով. Սուրբ Նշան եկեղեցի, Սահականուշյան օրիորդաց դպրոց:
Կլոր սեղան-քննարկում դպրոցում:
Պտույտ Վարպետաց փողոցով:
Ճաշ, իրերի հավաքում:
Վերադարձ Երևան գնացքով - 18:00: