• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-բելգիական ճամբարային տոնական մեդիապարապմունք

Հուլիսի 13, Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը 14:00

Հայ-բելգիական համատեղ ճամբարային գործունեության արդյունքների գեղարվեստական ներկայացում. տոնական, միասնական ռիթմիկ-պարերգային, վառ, խելահեղ-ճամբարային.

Ծրագրում

  • «Տիեզերք» երաժշտախումբի ողջույնը բելգիացի ընկերներին
  • Բելգիացի ճամբարականների թատերական մուտքը Մարմարյա սրահ
  • Հայ-բելգիական միասնապար «Թամզարա»
  • Միասնական ռիթմիկայի վարպետության դաս՝ բելգիացիների նախաձեռնությամբ` սովորող ճամբարականների հետ միասին
  • Հայ-բելգիական միասնապար «Աման Մարո»
  • «Կանաչ մկնիկ», ծննդյան ասերգ, ֆրանսերեն մանկական երգեր, ծննդյան ասերգ կրթահամալիրի ճամբարականների մասնակցությամբ
  • Հայ-բելգիական միասնապար «Կարնո քոչարի»
  • «Ծիտիկների կատակերգ» ֆրանսերեն մանկական երգ՝ կրթահամալիրի ճամբարականների մասնակցությամբ
  • Հայ-բելգիական միասնական պարերգ «Փափուռի»
  • Հայ-բելգիական միասնական երգ «Իմ փոքրիկ նավակ»
  • Միասնական երգ «Օ՜, Շանզ Էլիզե»
  • Կոմիտաս. պար «Շորոր»
  • Բելգիական ազգային պարերգ
  • Բաժակներով ռիթմիկ երգ՝ բելգիացի ճամբարականների կատարմամբ
  • «Մենք ենք, մեր սարերը» ժող. պար 
Ֆոտոպատում, ֆիլմ՝ «Սեբաստացի» TV
Տեխնիկական սպասարկում՝ Կարեն խաչատրյան, սովորող-օգնականներ
Պարուսուցում-երգուսուցում՝ Մարինե Մկրտչյան, Սյուզի Մարգարյան
Հայ-բելգիական ճամբարի պետ՝ Անի Ասատրյան
Հայ-բելգիական ճամբարի ֆոտո-ցուցահանդես Մարմարյա սրահում՝ Տաթև Աբրահամյան
Հյուրասիրություն՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Երաժիշտներ` Նելլի Փիլոյան, Մարինե Մկրտչյան